Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 հուլիսի 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները: Այդ մասին` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներակայացրած որոշման նախագծում տարբեր նախարարությունների առաջարկած 282 միջոցառումների համար սահմանված են միջոցառման նպատակը, կատարողները, ժամկետները, ֆինանսական ապահովվածությունը: Միջոցառումների այսպիսի հստակ ցանկ կառավարության որոշմամբ առանձին ներկայացնելը կառավարության գործունեության ծրագրի պահանջն է:

Ըստ վարչապետի, սա, ի տարբերություն կառավարության գործունեության ծրագրի, որտեղ ամրագրված են ծրագրային հիմնադրույթները, ընդհանուր սկզբունքները, առավել մանրամասնված, հասցեագրված, որոշակիացված աշխատանքային ծրագիր է: Առաջիկա նիստում այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծեց կառավարության գործունեության այս հիմնական փաստաթղթի ընդունումից հետո, այն ամբողջությամբ հրապարակելու, այդպիսով կառավարության, ինչպես նաև առանձին նախարարությունների գործունեությունը թափանցիկ, հրապարակային և վերահսկելի դարձնելու անհրաժեշտությունը:

Քննարկման դրված որոշման նախագծով նախատեսվում է վարչապետին պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ցանկում ներառված միջոցառումների և, առհասարակ, ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի, արձանագրված առաջընթացի, թույլ տրված թերացումների վերաբերյալ` վերջիններս շտկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար:

Քննարկման արդյունքում արված դիտողություններն ու առաջարկները, վարչապետի հանձնարարականով, կարճ ժամկետում կներկայացվեն ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ