Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 փետրվարի 2014

Պետությունը կաջակցի մրգային և բանջարեղենային պահածոներ արտադրող ընկերություններին







Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ պահածոյագործների միության ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր՝ ծանոթանալ բանջարեղենային և մրգային խյուսի, պահածոների, ինչպես նաև մրգահյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների խնդիրներին և քննարկել դրանց պետական աջակցության հնարավոր եղանակները:
Խորհրդակցության մասնակիցները կառավարության ղեկավարին են ներկայացրել ոլորտում տիրող իրավիճակը և առկա խնդիրները: Նշվել է, որ ներկայումս Հայաստանում գործում է մրգային և բանջարեղենային պահածոներ ու մրգահյութեր արտադրող մոտ 40 ընկերություն, որոնք հիմնականում աշխատում են թերի ծանրաբեռնվածությամբ: Պատճառներն են՝ շրջանառության միջոցների պակասը, արտադրանքի սպառման փոքր ծավալները և ոչ բավարար առաջնային հումքը (տեխնիկական միրգ, հատապտուղներ, բանջարեղեն): Դրանք էլ, իրենց հերթին, պայմանավորված են համապատասխանաբար վարկային միջոցների բարձր տոկոսադրույքներով, ոչ լրիվ արտադրողական հզորությամբ աշխատանքով և ցածր բերքատվությամբ (եղանակային վատ պայմանների պատճառով), գյուղատնտեսական հողերի անարդյունավետ օգտագործմամբ, գյուղացի-վերամշակող ձեռնարկություն չկանոնակարգված հարաբերություններով:
Վարչապետը, լսելով հնչեցված հարցադրումները, նշել է. «Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի մասնավոր հատվածը համախմբված ձևով այս խնդիրները լուծի և պատրաստակամ է աջակցել ձեր նախաձեռնություններին, եթե դրանց շուրջ լինի մասնավոր հատվածի ձեռնարկությունների միասնական մոտեցումը: Այսօր ՀՀ պետական բյուջեից տրվող սուբսիդիաների մեծ մասն ուղղվում է գյուղատնտեսությանը: Սուբսիդավորվում են ոլորտին հատկացվող վարկերի տոկոսադրույքները, վառելիքը, սերմացուն, պարարտանյութը: Սա այն ոլորտն է, որն իսկապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում»:
Արտադրանքի սպառման ծավալի ավելացման և արտահանման կազմակերպման նպատակով կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել հայկական արտադրանքի բրենդավորման կոնկրետ բիզնես-ծրագրի մշակումը, որում սահմանված կլինեն պետություն-մասնավոր հատված փոխադարձ պարտավորությունները, համատեղ աշխատանքի ձևաչափը, թիրախավորված ապրանքատեսակները, դրանց ներկայացվող որակական չափանիշները, արտահանման լոգիստիկան: Տիգրան Սարգսյանն առաջարկել է քննարկումը շարունակել նեղ կազմով և արդեն մշակված միասնական մոտեցումներով փաստաթուղթը ներկայացնել կառավարությանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ