երեքշաբթի, 18 հուլիսի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Աշոտ Եսայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արայիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
Արեգ Գալստյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ:
Սամվել Բալոյանն ազատվել է 1995 թ. նշանակված Հայաստանի Հանրապետության բնապահպանության — ընդերքի նախարարի տեղակալի պաշտոնից:
Արտաշես Զիրոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ: