Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 հուլիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի տնտեսական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` Վայս Փեթերի գլխավորությամբ:

Ողջունելով Բունդեսթագի հերթական պատվիրակության այցը Հայաստան, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ այն իր նպաստը կբերի հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը, կաշխուժացնի համագործակցությունը տնտեսական ոլորտում:

Ներկայումս Հայաստանում գործող 1299 օտարերկրյա ձեռնարկություններից միայն 24-ն են գերմանական կապիտալի մասնակցությամբ: Ընդ որում, դրանցից 16-ը համատեղ ձեռնարկություններ են, որոնցում գերմանական մասը մեծ չէ: Վարչապետը նշեց, որ վիճակագրությունը փաստում է երկկողմ տնտեսական համագործակցության համար առկա հեռանկարային լայն դաշտի մասին: Ներդրումային առումով, մասնավորապես, առանձնացվեցին ենթակառուցվածքների, զբոսաշրջիկության ոլորտները, Հայաստանում եղած գիտական ներուժի օգտագործումը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող այն միջոցառումները, որոնք միտված են հանրապետությունը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելուն: Նա բավարար գնահատեց եղած օրենսդրական դաշտը, նշելով դրա կիրարկման դժվարությունները: Կառավարությունը հաստատել է մի շարք օրենքներ, որոնք կոչված են ամբողջականացնելու կաշառակերության — կոռուցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրավական դաշտը:

Մասանավորապես, կառավարությունը հաստատել է քաղաքացիական ծառայության, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների — ծախսերի մասին օրենքների նախագծերը, ԱԺ կողմից ընդունվել է «Գնումների մասին օրենքը», քննարկման փուլում է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու տարածաշրջանային, տնտեսական, մշակութային ծրագրերին: Դրանք, ըստ նրա, կոչված են նպաստելու վստահության, համագործակցության մթնոլորտի ձ—ավորմանը, ինչն իր հերթին կդյուրացնի տարածաշրջանում առկա հակամարտությունների հարթմանն ուղղված ջանքերը: Վարչապետը կար—որեց տարածաշրջանում հավասար տնտեսական մրցակցային պայմանների ստեղծումը:

Անդրանդառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց այն դերը, որ խաղում են Երոպական կառույցներն ու երկրները բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ: Վարչապետի խոսքերով, Հայաստանն ու Ադրբեջանը ամենաշահագրգռվածն են հակամարտության լուծմամբ, ուստի մեծ նշանակություն է տրվում երկկողմ շփումներին: ՀՀ-ն պատրաստ է բոլոր կողմերի համար ընդունելի փոխզիջումային տարբերակի, որի որոնման ճանապարհին, ըստ վարչապետի, խոսք անգամ չի կարող լինել տարածքների փոխանակման մասին:

Բունդեսթագի ներկայացուցիչների հավաստմամբ, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատումը, տարածաշրջանի տնտեսական զարգացումը այն հարցերն են, որոնց վերաբերյալ համակարծիք են իրենց երկրի քաղաքական գրեթե բոլոր ուժերը: Տնտեսական համագործակցության առումով, նրանք պետական կառույցներին զուգահեռ, բարձր գնահատեցին մասնավոր հատվածի դերը, խոստանալով գերմանացի ներդրողներին ներկայացնել Հայաստանում իրենց տեսած դրական օրինակները: Միաժամանակ, կար—որվեց արտասահմանում ՀՀ-ի տնտեսական հանարվորությունների պատշաճ ներկայացման անհարժեշտությունը:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ