Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 դեկտեմբերի 2013

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ







Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ունեն ազնիվ, պարկեշտ, պրոֆեսիոնալ հատկանիշներով մասնագետների համբավ: Դուք դա ժառանգել եք վետերաններից: Այսօր կարող ենք արձանագրել, որ ԱԱԾ-ն կարողացել է իր այդ բարձր կոչումը պահպանել և զարգացնել: Ձեր աշխատանքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շատ հաճախ այն անտեսանելի է սովորական քաղաքացու համար, ավելին, ձեր հերոսական սխրանքների մասին մենք իմանում ենք տասնյակ տարիներ հետո, իսկ երբեմն էլ այդ սխրանքները մնում են գաղտնի: Իրականում դուք ձեր գործունեությամբ էական ազդեցություն եք ունենում պատմության ընթացքի վրա»:
Վարչապետը հիշատակել է մի քանի նշանավոր հայազգի ներկայացուցիչների, որոնց ավանդույթներն այսօր հաջողությամբ շարունակում են ԱԱԾ աշխատակիցները: Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Խորհրդային միության արտաքին հետախուզության ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Յակով Դավթյանին, ով իր անջնջելի հետքն է թողել ԽՍՀՄ-ի անվտանգության մարմինների կայացման գործում, նույն ծառայության երկրորդ ղեկավար Ռուբեն Կատանյանին, ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Գոհարին, ովքեր հայտնի են «Թեհրան-43» օպերացիայում անմիջական մասնակցությամբ: «Նրանց դերակատարությունն այդ օպերացիայում էական էր, որովհետև վերջիններիս հաջողվեց կանխել Հիտլերի կողմից երեք երկրների ղեկավարների նկատմամբ կազմակերպված մահափորձը: Միայն տասնյակ տարիներ հետո մենք իմացանք, որ Գևորգ Վարդանյանը ստացել է հերոսի կոչում: Կարող ենք հիշատակել նաև Հայկ Հովակիմյանին՝ հետախուզության հմուտ աշխատող, ում աշխատանքի արդյունքը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ն ավելի շուտ ստացավ միջուկային զենք, ինչն աշխարհում փոխեց իրավիճակը:
Նման հերոսները ոգևորել են շատ երիտասարդների, ովքեր որոշել են իրենց նվիրել այս բարդ և հերոսական աշխատանքին: Ցանկանում եմ, որ այդ հերոսներն օրինակ ծառայեն այսօրվա շարքային աշխատակիցների համար, որպեսզի մենք կարողանանք շարունակել այդ ավանդույթները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ դեռևս բավարար չեն այն միջոցները, որոնք կառավարությունը հատկացնում է ԱԱԾ աշխատակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի կողմից կառավարության առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն 2014 թվականին և կբարելավվեն անվտանգության մարմինների ներկայացուցիչների աշխատանքային պայմանները:
ՀՀ ԱԱԾ համակարգի կայացման գործում ներդրած ակնառու ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքի համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ կառավարությանն առնընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ գնդապետ Գորիկ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:
Ազգային անվտանգության ծառայության ապահովման գործում ունեցած զգալի ներդրումների և օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում դրական ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ մի խումբ ԱԱԾ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ