ուրբաթ, 14 հուլիսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամմադ Հոսեյն Ադելիին — նրա գլխավորած պատվիրակությանը:
Բարձր գնահատելով հայ-իրանական բարեկամական հարաբերություններում եղած ավանդույթների հետագա խորացումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կար—որեց թե քաղաքական, — թե տնտեսական երկկողմ համագործակցության ծրագրերին առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը:
Կողմերը գոհունակությամբ նշեցին վերջին երկու ամիսներին հար—ան երկու երկրների փոխգործակցության մեջ արձանագրված աշխուժացումը: Տարբեր նախագծերին ավելի արագ ընթացք հաղորդելու համար նպատակահարման համարվեց դրանց զուգահեռ իրականացումը: Ընդգծվեց, որ շատ նախագծեր ունեն ոչ միայն տարածաշրջանային տնտեսական զարգացման, այլ— միջազգային, քաղաքական նշանակություն: Նշվեց, որ Հայաստանն ու Իրանը Ար—ելք-Ար—մուտք առանցքի կար—որ օղակներն են, ուստի շարունակելու են մասնակցել միջազգային ինտեգրացիոն գործընթացներին:
Մոհամմադ Հոսեյն Ադելին ողջունեց ՀՀ կառավարության` Մեղրիի տարածաշրջանում ձեռնարկած միջոցառումները, նշելով, որ այնտեղ իրականացվող ծրագիրը մեծ հատաքրքրություն են առաջացրել Իրանում — հավանական է մի շարք նախաձեռնություններում նա— իրանցի ներդնողների մասնակցությունը, մասնավորապես ճանապարհների, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջիկության ոլորտներում:
Երկուստեք կար—որվեց Իրան-Հայաստան գազամուղի շիանարարությունը` թե տնտեսական կապերի, թե միջազգային նշանակության առումով: ԻԻՀ փոխարտգործնախարարը նշեց, որ իրանական հատվածի շինարարության համար ֆինանսական միջոցներն արդեն հայթայթված են — այժմ աշխատաքներ են տարվում արտասահմանից ներդրումների ներգրավման ուղղությամբ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իրանական կողմին առաջարկեց կապիտալ ներդրումներ կատարել ՀՀ այն ձեռնարկություններում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես հումք: Վարչապետը հեռանկարային համարեց նա— Իրան-Հայաստան նավթամուղի, Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունը:
Մոհամմադ Հոսեյն Ադելիի հավաստմամբ, արված առաջարկները մեծ հետաքրքրություն են ներկայացնում Իրանի համար — այդ ուղղությամբ —ս աշխատանքներ կտարվեն: Նրա խոսքերով, Իրանում մեծ ոգ—որություն է առաջացրել Հայաստանով ապրանքների տարանցիկ փոխադրումների հեռանկարը, որը լայն թափ կստանա ճանապարհների բարեկարգումից, Քաջարանի թունելի շինարարությունից հետո:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տնտեսական երկկողմ գործակցության մեջ կար—որելով առ—տրային հարաբերություններից անցումը դեպի արտադրական, կապիտալ ներդրումների ոլորտ, հավաստիացրեց, որ կառավարությունը պատրաստակամ է իր ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը բերելու հեռանկարային ծրագրերի իրականացմանը: