Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ գործարարության աջակցման խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգում ներառված էին ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին հարկային դաշտին: Այսօրվա քննարկման համար առանձնացվել էին կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղվող միջոցների հարկման և սեփական արտադրության համար ներկրվող հումքի ու կիսապատրաստուկների հարկման հարցերը: Խորհրդի գործարար համայնքի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀ գյուղփոխօգնության բանկի վարչության նախագահ Ստեփան Գիշյանի առաջարկով օրակարգ մտավ նաև գրավների իրացման ներկայիս կարգի թերություններին ու դրանց վերացմանն ուղղված առաջարկների քննարկման հարցը: Առաջարկվող փոփոխությունը, ըստ Ս. իշյանի, կհանգեցնի դրական տեղաշարժերի և կառաջացնի ֆինանսական ռեսուրսների լրացուցիչ հեսք դեպի տնտեսության իրական սեկտոր: Բուռն քննարկում ծավալվեց կանոնադրական կապիտալի ավելացմանն ուղղվող միջոցներից ավելացված արժեքի հարկ գանձել-չգանձելու, երկրորդի դեպքում տնտեսվարող սուբյեկտների համար բացվող չարաշահումների սողանցքի հնարավոր բացասական հետևանքների, ներքին և արտաքին ներդրողների միջև խտրականություն դնել-չդնելու հարցերի շուրջ: Վարչապետն առաջարկեց խորհրդի բոլոր անդամներին՝ հանգամանորեն ծանոթանալ կառավարության մաքսային և հարկային հայեցակարգերին, որոնք դրված են նրա գործունեության ծրագրի հիմքում, որից հետո օրակարգի վերոհիշյալ հարցը դրա շրջանակներում դիտարկելով՝ բազմակողմանի վերլուծել որոշման ընդունման պարագայում ակնկալվող արդյունքները տնտեսության մեջ և հնարավոր բացասական հետևանքները: Դրանից հետո միայն, ըստ վարչապետի, խոսակցությունն ավելի առարկայական և արդյունավետ կլինի: Ըստ այդմ, հարցը տեղափոխվեց հաջորդ նիստի օրակարգ: Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, մինչև հաջորդ նիստը, կհստակեցվի նաև ներդրումները խոչընդոտող գործոնների ամբողջական պատկերը և կսահմանվի խորհրդի նիստերում դրանց քննարկման առաջնահերթությունները: Խորհրդի անդամների հաջորդ հանդիպմանը կքննարկվի «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը ևս: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի կեսերին հանդիպում կունենա նաև գործարարության աջակման խորհրդի գործարար համայնքի ամբողջական կազմի հետ / նրանցից միայն 6-ն են ռոտացիոն կարգով այժմ մասնակցում խորհրդի աշխատանքներին/: Մարտին նախատեսվում է նաև Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ, որտեղ ևս անդրադարձ կլինի գործարարության աջակցմանն ու դրան այսօր խոչընդոտող գործոններին: Որոշվեց գործարարության աջակցման խորհրդի հաջորդ նիստն անցկացնել ապրիլի 6-ին:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ