Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 դեկտեմբերի 2013

Երևանում բացվել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանը










Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում մասնակցել են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացմանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուշարձանի բացման կապակցությամբ ներկաներին ուղղված շնորհավորանքի խոսքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հարգարժան հյուրեր,
Հարգելի պարոն Սոկոլով,
Տիկնայք և պարոնայք,
Մենք այսօր մասնակցում ենք հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությանը նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Եվ շատ խորհրդանշական է, որ այս հիշարժան իրադարձությունը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարվող պետական այցի շրջանակում:
Այս նրբաճաշակ կոմպոզիցիան, շնորհիվ քանդակագործի աշխատանքի, մարմնավորել է այն խորը զգացմունքներն ու հույզերը, որոնք միմյանց նկատմամբ տածում են մեր երկու ժողովուրդները: Այն խորհրդանշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող մշակութային կապերն ու մարդկային հարաբերությունների հարուստ ավանդույթը: Արտացոլում է կողք կողքի անցած մեր ճանապարհը և այն հոգևոր հենքը, որի վրա մենք կառուցել և այսօր էլ շարունակում ենք կատարելագործել մեր բազմաբնույթ և բազմերանգ հարաբերությունները:
Հիրավի, հայ-ռուսական արդի հարաբերությունները հատուկ՝ բացառիկ բնույթ են կրում: Դրանք միայն դաշնակցային, ռազմավարական գործընկերության և դինամիկ կերպով զարգացող համագործակցության հարաբերություններ չեն: Դրանք չի կարելի բնութագրել քանակական պարզ տվյալներով:
Մեր հարաբերությունների հիմքում ընկերությունն ու փոխադարձ զորակցությունն է, որոնք խարսխված են արժեքների ընդհանրության վրա: Դրանք անցել են ժամանակի փորձության միջով, թրծվել են համաշխարհային երկու պատերազմների ռազմադաշտերում և կարողացել են դիմակայել ժամանակակից աշխարհի բոլոր մարտահրավերներին:
Այս հուշարձանը, որը մեզ նվիրել է հիանալի ստեղծագործող Ֆրիդրիխ Սողոյանը, նաև յուրատեսակ ուղերձ է մեր ապագա սերունդներին՝ հիշեցում այն արժեքների մասին, են՝ ստեղծելով ապագայի անսասան հիմք»:

Ամփոփելով իր ելույթը՝ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև հուշարձանի կառուցման գաղափարի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցած ճարտարապետներ Ռազմիկ և Տիգրան Մանուկյաններին, ինչպես նաև մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանին և Մակար Նահապետյանին:
Ներկաներին ողջունել է նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը՝ իր ելույթում, մասնավորապես, նշելով.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պարոն Սողոյան,
այսօր իսկապես նշանակալի օր է ռուս-հայկական հարաբերությունների պատմության մեջ, որոնք վաղեմի պատմական արմատներ ունեն: Հայաստանի մայրաքաղաք Երևանում հուշարձանի բացումը, որի նմանը առկա է Մոսկվայում, խորհրդանշում է մեր ժողովուրդների հինավուրց պատմությունը, դարերի ընթացքում ձևավորված բարեկամության ու փոխօգնության հարաբերությունները: Դրանք հիմնված են եղել քրիստոնեական բարոյականության վրա, ինչի մասին է վկայում այս հուշարձանի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված խաչը: Այն, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն են ձեռք բերում, ինչի մասին է վկայում այսօր բարձր պետական մակարդակով այցը, խոսում է այն մասին, որ մեր պատմության մեջ սկսվում է լիովին նոր, շատ կարևոր ժամանակաշրջան՝ միտված ապագա համատեղ զարգացմանը»:

Երևանի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված «Միացյալ Խաչ» անունը կրող սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած 4.5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նույնատիպը 1997 թ. Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում՝ դառնալով հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ