Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 նոյեմբերի 2013

Օտար լեզուների դասավանդումը մեզ համար լինելու է առաջնահերթություն. Տիգրան Սարգսյան




Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Թեքեյան մշակութային կենտրոն»-ում հանդիպել է Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստում անցած մանկավարժներին: Տիգրան Սարգսյանը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, ինչը հնարավորություն է տալու դպրոցներում բարձրացնել ռուսերենի իմացության մակարդակը: «Այսօր տեսնում ենք, որ օտար լեզուների իմացությունն էապես բարձրացնում է պետական ապարատում մեր աշխատակիցների արտադրողականությունը, և հակառակը. կարող ենք նշել. որ եթե մարդը տիրապետում է ընդամենը մեկ լեզվի, ապա ունենում ենք լրջագույն խնդիրներ: Արագ փոփոխվող աշխարհում, որն արագորեն դառնում է շատ փոքր, շփումներն ունեն էական նշանակություն, մանավանդ փոքր պետությունների համար, որովհետև ինտեգրացիոն գործընթացները բարձրացնում են մեր տնտեսության, հասարակության մակարդակը»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ եվրոպական երկրներում առնվազն երկու օտար լեզվի իմացությունն այսօր դառնում է պարտադիր, որովհետև շփումներն այնքան ինտենսիվ են, որ դրանց իմացությունը յուրաքանչյուր քաղաքացու համար դառնում է անհրաժեշտություն:
Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ այդ խնդիրն արդիական է նաև ՀՀ-ի համար: «Օտար լեզուների դասավանդումը մեզ համար լինելու է առաջնահերթություն, որովհետև այդ ճանապարհով կարող ենք ապահովել մեր երկրի առաջընթացը: Ուսուցիչների վերապատրաստումը ծառայում է հենց այդ գործին, որովհետև ձեր դասավանդման պրակտիկան, նոր մեթոդները բնականաբար նպաստելու են, որպեսզի կարողանանք դպրոցներում բարձրացնել լեզվի իմացության մակարդակը: Այդ գործին է ծառայում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է սկսել դարձնել հենց այդ խնդրի լուծմանը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ռուսաց լեզվի կենտրոններում վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի 137 ուսուցիչներ: Դասընթացներն անցկացվել են Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանության ինստիտուտի մասնագետների կողմից: Մանկավարժներից մի քանիսին վերապատրաստման վկայականները հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ