չորեքշաբթի, 12 հուլիսի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում ունեցավ այս տարվա բուհերի պետական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահների հետ:
Վարչապետը ընդգծեց բուհերի ընդունելության քննությունների անթերի անցկացման կար—որությունը պետական նշանակալից խնդիրների լուծման գործում: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ընդունելության քննությունների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մշտապես մեծ է, — պետական կար—որ այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու գործում առարկայական հանձնաժաղովների ղեկավարներից շատ բան է կախված: Վարչապետը շեշտեց հատկապես սոցիալական արդարության պահպանման կար—որությունը: Նա վստահեցրեց, որ կառավարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի այդ գործընթացի հաջող իրականացմանը: Ընդունելության քննությունները, ըստ Անդրանիկ Մարգարյանի, լինելու են ՀՀ նախագահի — ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողության ներքո, — ամեն ինչ կարվի քննությունների ընթացքին պետական օղակների որ—է միջամտություն բացառելու համար: Ըստ վարչապետի, թերացողները պատժվելու են՝ անկախ մինչ այդ ունեցած ծառայություններից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից:
Անդրանիկ Մարգարյանը մեծապես կար—որեց նա— քննությունների ընթացքի թափանցիկության, հրապարակայնության ապահովումը, դիտորդների հետ աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպումը:
ՀՀ կրթության — գիտության նախարար Էդ. Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին ընդունելության քննությունների նկատմամբ դրս—որած մեծ ուշադրության — աջակցության համար, նշելով, որ առարկայական բոլոր հանձնաժողովներն ու դրանց նախագահները կաշխատեն հավատարիմ մնալ սոցիալական արդարության, անաչառության — սկզբունքայնության ոգուն — ամեն ինչ կանեն կառավարության վստահությունը արդարացնելու համար: Նախարարը հույս հայտնեց, որ ինչպես նշեց վարչապետ Ա. Մարգարյանը, ընդունելության գործընթացի հաջող ավարտը կբարձրացնի ժողովրդի հավատն ու վստահությունը իշխանությունների նկատմամբ:
Վերջում վարչապետը հաջողություններ մաղթեց հանձնաժողովների նախագահներին՝ իրենց պատասխանատու աշխատանքում: