Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 16 նոյեմբերի 2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Բորիս Էյֆմանին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Էյֆմանին: Կառավարության ղեկավարը ողջունել է մեծանուն մշակութային գործչի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի երևանյան հյուրախաղերի անցկացումը և վստահություն հայտնել, որ ներկայացումները կանցնեն մեծ հաջողությամբ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Բորիս Էյֆմանի այցը մեր երկիր կնպաստի նաև բալետային արվեստի հետագա զարգացմանն ու համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:
ՌԴ ժողովրդական արտիստն իր հերթին նշել է, որ Հայաստանն ունեցել է և այսօր էլ ունի բալետի մեծ արտիստներ, ովքեր բարձր են պահում մեր երկրի պատիվը ողջ աշխարհում: Բորիս Էյֆմանը հույս է հայտնել, որ հետագայում կհաջողվի հայ գործընկերների հետ բեմադրել նոր ներկայացումներ:
Այնուհետև Բորիս Էյֆմանը վարչապետին է ներկայացրել իր առաջիկա ծրագրերն ու նախագծերը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ