Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 նոյեմբերի 2013

Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի անունից հրավիրվել է տոնական ընդունելություն





Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ: Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես կարող է օժանդակել՝ դրանք լուծելու համար: «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե ինչպիսին է լինելու մեր ապագան, քանի որ այն պայմանավորված է առաջին հերթին ձեզնով, այն արժեքներով, որի կրողը դուք եք, այն տեսլականով, որն այս պահին ձեր մեջ կա: Բնականաբար, շփվելով երիտասարդների հետ, մենք ինքներս պետք է լծվենք երիտասարդական եռանդով, որը մեզ կօգնի ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա որպեսզի ինքներդ լուծեք այդ խնդիրները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երիտասարդական, ուսանողական կյանքում իրենց լավագույնս դրսևորած մի խումբ գործիչների պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ