Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 նոյեմբերի 2013

Վարչապետին են ներկայացվել «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի կողմից ՀՀ-ում իրականացվող բարեգործական ծրագրերը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարևորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: «Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն և սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը:
«Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:
Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա և այլ սարքավորումներ:
Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ և պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:

                                                                     ***
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի հետ համագործակցությամբ «Հեյֆեր փրոջեքթ ինթերնեյշնլ»-ը աջակցում է նաև համայնքներում արոտ օգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը, մատուցում է խորհրդատվական ծառայություն: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 700 հազար դոլար և մինչ սույն տարվա ավարտը նախատեսվում է կատարել ևս 170 հազար դոլարի ներդրում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ