Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հուլիսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման ծրագրին: Փաստաթղթում հանգամանորեն տրված են այն միջոցառումները, որոնք իրականացվելու են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, կրթա-մշակութային հիմնախնդիրների լուծման համար, նշված են դրանց կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները:

Ծրագրի վրա տարվող աշխատանքները սկսվել են դեռ—ս ընթացիկ տարվա գարնանից, — դրանում ընդգրկված միջոցառումների որոշ մասն արդեն իսկ կյանքի է կոչվել:

Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին ՀՀ-ում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման — հաշվետվության նոր կանոնները, որոնք կոչված են բարձրացնելու համայնքների ջրօգտագործողների սպառողական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կարգավորելու ջրամատակարար-սպառող փոխհարաբերությունները: Փաստաթղթով մասնավորապես սահմանվում է, որ անհրաժեշտ ջրի ծավալը օգտագործելու դեպքում վարձի վճարումը երաշխավորելու նպատակով ջրօգտագործողի գործադիր մարմինը պայմանագիր է կնքում հողատեր-սպառողների հետ: Պայմանագրի բացակայության դեպքում նյութական պատասխանատվությունը կրում է ջրօգտագործողի ղեկավարը: Կանոններով որոշակի պատասխանատվություն է սահմանված նա— պայմանագրերով իրենց ստանձնած պարտավորությունները խախտած ջրօգտագործողների ու սպառողների համար:

Կառավարությունը հաստատեց նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կարգը: Այն կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի պետական բաժնեմաս ունեցող մասնավորեցվող ընկերությունների համար ապահովում է կապիտալի մեծացում, ներդրումներ:

Հաստատվեց նա— «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով ՀՀ պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նա— վարկեր տրամադրելու կարգը»: Վարկերը կտրվեն այն բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներին, որոնցից ժամանակին բռնագրավվել է բնակտարածություն — մինչ օրս փոխհատուցում չի տրվել: Նախատեսված է վարկերը տրամադրել 25 տարի ժամկետով` տարեկան 1 տոկոս դրույքաչափով: Այս փաստաթղթի ընդունումը բխում է «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Կառավարության որոշմամբ Եր—անի ճարտարապետաշինարարական — Խ.Աբովյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտները վերանվանվեցին համապաատասխանաբար` Եր—անի ճարատարապետության — շինարարության պետական համալսարան ու Եր—անի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ