Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հոկտեմբերի 2013

Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը. Տիգրան Սարգսյան


ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին:
«Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների հետ և մշտապես ստիպված է եղել լուծել անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Երբեմն այդ մարտահրավերները բավական արագ հաղթահարվել են, երբեմն էլ մեզանից դարեր են պահանջվել դրանք չեզոքացնելու համար։ Սակայն անկախ ժամանակից և ջանքերից՝ նպատակակետը միշտ հստակ է եղել։ Նույնիսկ աշխարհագրական հեռավորության պայմաններում Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել իր ժառանգությանն ու քրիստոնեական հիմնարար արժեքներին։ Մենք մեր հարաբերությունները ԵԺԿ-ի հետ դիտարկում ենք հենց այս առանցքում»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԺԿ ընտանիքին անդամակցությունը Եվրոպայի հետ համագործակցության խորացմանը միտված մեր ռազմավարության անկյունաքարն է: «Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը, և ձգտում ենք լայն ու համապարփակ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Մեր այս ձգտումը վերաբերում է համագործակցության բոլոր ուղղություններին. պետական շինարարություն, արդյունավետ կառավարում և ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական և առևտրային գործունեություն, անվտանգություն և ռազմական խնդիրներ, մշակույթ, կրթություն և այլն։ Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով: Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում: Մենք կտրականապես մերժում ենք նման մոտեցումը: Խոսքը չի վերաբերում մաքսային սակագներին և տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանը, լինելով շրջափակման մեջ և ունենալով թշնաբար տրամադրված հարևան, չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը և հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության հետ կենսական նշանակություն ունեցող իր ռազմավարական դաշինքը, որի վրա է խարսխված մեր երկրի անվտանգության համակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարի խոսքով` «Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ամրապնդումը մի կողմից և Մաքսային միությանը միանալը մյուս կողմից մենք չենք կարող դիտարկել որպես իրարամերժ գործընթացներ, այլ դիտարկում ենք որպես փոխլրացնող»:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ