Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 1 հուլիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության մարզպետները, Երևանի քաղաքապետը, ճյուղային նախարարությունների և շահագրգիռ վարչությունների ղեկավարներ:

Մարզպետների հետ վարչապետի առաջին հանդիպմանը քննարկվեցին մարզերում առկա հրատապ հիմնախնդիրները, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքների, ոռոգման ջրի մատակարարման և վարձավճարների գանձման, գյուղմթերքի իրացման, սոցիալական վճարումների ընթացքը:

Ամռան շրջանում մարզերում օրախնդիր է գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելը: Այս առումով տարին խիստ անբարենպաստ է. արձանագրվել է ջրային պաշարներով բնական ապահովվածության՝ վերջին տարիների ամենացածր ցուցանիշը: Իբրև ելք Սևանից բաց թողնվող 170 մլն մետր խորանարդից բացի լրացուցիչ 20 մլն մետր խորանարդ ջրի բացթողման գյուղնախարարի առաջարկին վարչապետը չհամաձայնեց: Հանձնարարվեց կարճ ժամկետում վերանայել 170 մլն մետր խորանարդի բաշխման մեխանիզմը, այդ ծավալն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով տեղերում խստացնել կատարողական կարգապահությունը, իսկ 20 մլն խորանարդ մետրն օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում: Խնդիր դրվեց Արարատյան հարթավայրում առավելագույնս օգտագործել խորքային հորերի հնարավորությունները, աշխատանքների ամենօրյա համակարգման համար ստեղծել հանձնաժողովներ:

Ջրամատակարարումն առավել բարդանում է ոռոգման ջրի դիմաց համատարած չվճարումների հետևանքով: Մարզերում վարձերի վճարման ամենաբարձր ցուցանիշը 11,2 տոկոս է, մինչ օրս ակնկալվող 1 մլրդ-ի դիմաց հավաքվել է 60 մլն դրամ, ինչը թեև երկու անգամ ավելի է անցյալ տարվա ցուցանիշից, այդուհանդերձ, անելանելի վիճակի մեջ է դրել «Ոռոգում» ՊՓԲԸ-ին:

Մարզպետներին հանձնարարվեց հնարավորինս աջակցել վարձավճարների հավաքագրմանը, քանի որ նաև դրանով է պայմանավորված հետագա ջրամատակարարման գործընթացը:

Այս տարին հանրապետությունում բերքառատ է, և գյուղացին դարձյալ կանգնած է իրացման հարցի առջև: Խորհրդակցության մասնակիցների հավաստմամբ՝ ծիրանի, դեղձի, կարտոֆիլի, կաղամբի, լոլիկի մթերման խնդիրներ հիմնականում չեն լինի. հանրապետության վերամշակող գործարանները դրանք կընդունեն, մի զգալի մասն էլ կարտահանվի: Մինչ օրս մթերվել է 2700 տոննա ծիրան, որից 1600-ն արտահանվել է: Նախնական գնահատականներով տեղում մթերված ծիրանի քանակը կարող հասնել մինչև 5 հազար, իսկ արտահանվողինը՝ մինչև 3000 տոննայի: Զգալի քանակ անհատ ձեռներեցների միջոցով արտահանվում է Վրաստան: Ի դեպ, հարևան հանրապետություն կարտոֆիլի և կաղամբի արտահանումը խթանելու նպատակով այս տարի նախատեսվում է պարզեցնել ավտոմեքենաների ելումուտը Հայաստան: Վերամշակող գործարանները անցյալ տարվանից 30 տոկոսով ավել լոլիկ կմթերեն:

Որոշակի խնդիրներ կարող են ծագել խաղողի իրացման ժամանակ: Թեև վերամշակող գործարանների հզորությունները թույլ են տալիս մթերել սպասվելիք բերքի մի զգալի մասը, այսուհանդերձ, Երևանի կոնյակի գործարանի պատրաստակամությունից շատ բան կախված կլինի: Ըստ մարզպետների, անհրաժեշտ է լրջորեն զբաղվել դեռևս անցյալ տարվանից մնացած գինեհումքի արտահանման, ինչպես նաև մթերող ձեռնարկությունների վարկավորման խնդիրներով:

Մարզերում դժվարություններ կան մսի, կաթի, բրդի սպառման ուղղությամբ, որի առնչությամբ առաջարկվեցին մի շարք լուծումներ: Վարչապետը նշեց, որ այդ խնդրի առնչությամբ նախատեսվում է մշակել համալիր հեռագնա ծրագիր:

Բարձրացվեցին գյուղացիական մեծածախ շուկայի գործունեության անհրաժեշտության, շուկաներում կարգ ու կանոնի հաստատման, բեռնափոխադրումների վերաբերյալ հարցեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պահուստային հողերի վարձակալման, դրանց պետական գրանցման ու գանձումների ծավալների, մարզերում նպաստների, թոշակների վճարումների կացությունը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ դեռևս հստակ կանոնակարգված չեն մարզպետների լիազորությունները, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունները: Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, թե,ւ այս հարցում կա օրենսդրական դաշտի անկատարություն և բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն անընդունելի է աշխատանքի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը պայմանավորել բացառապես դրանով:

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ