Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 13 հոկտեմբերի 2013

Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին










Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ: «Այն, որ քաղաքի տոնը նշվում է նաև Հացի փառատոնի հետ միասին, ունի մեծ խորհուրդ. Գյումրին վերականգնվում ու վերածնվում է: Այն տրամադրությունն ու ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժ: Գյումրին մշտապես եղել է մեր մշակութային կենտրոնը, և ցանկացած ծրագիր, որ մենք սկսելու ենք Գյումրիում, ունենալու է նաև մշակութային բովանդակություն: Ցանկանում եմ, որ Գյումրիում և ձեր ընտանիքներում այսուհետ լինի միայն տոնական տրամադրություն»,- դիմելով գյումրեցիներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը։
Այնուհետև վարչապետը ծանոթացել է Քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակներին, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կտեղադրվեն քաղաքի տարբեր այգիներում և պուրակներում:
Կառավարության ղեկավարն այցելել է «Ստիլ» պատկերասրահ, որտեղ ներկայացվել էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքները:
Վարչապետ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի վերակառուցված Մարզային գրադարան՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որի թվայնացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ