Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 հոկտեմբերի 2013

ՀՀ կառավարական պատվիրակությունը Վաշինգտոնում ԱՄՀ-ի և ՀԲ-ի ղեկավարների հետ քննարկել է փոխգործակցության առաջիկա ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի կառավարական պատվիրակությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Վաշինգտոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները: Ակնկալվում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան մեր երկրի տնտեսության մեջ կիրականացնի 160 մլն դոլարի ներդրում:  
Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաև Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ