Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 5 հոկտեմբերի 2013

Մի խումբ ուսուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով





Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով հանրապետության բոլոր մանկավարժներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Այսօր աշխարհում ամենակարևոր մասնագիտությունը համարվում է ուսուցչի մասնագիտությունը, քանի որ նրանք են կերտում պետությունների ապագան: Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները՝ ուսուցչի աշխատանքն ավելի ու ավելի է կարևորվում: Ես Չինաստանի Դալիան քաղաքում մասնակցում էի ամառային Դավոսի աշխատանքներին, որին ներկա էին նաև տարբեր երկրների վարչապետեր. օրակարգային հարցը հետևյալն էր. որոնք են ժամանակակից աշխարհի մարտահրավերները և ինչ պետք է անեն պետությունների կառավարությունները, որպեսզի հաղթահարեն համաշխարհային տնտեսական ճգնաժամը և ապահովեն բարգավաճ զարգացում: Եզրահանգումը հետևյալն էր. մարտահրավերներին դիմագրավելու համար առաջին հերթին պետք է բարելավել կրթական համակարգը և ուշադրություն դարձնել միջնակարգ կրթությանը: Կարող ենք ասել, որ հենց այդ ասպարեզում է այսօր լուծվում հիմնարար խնդիրները, որոնք միտված են դեպի ապագան: Դուք պետք է կրթեք մի սերունդ, որն ապրելու է արագ փոփոխվող աշխարհում, ուստի մեր երիտասարդները պետք է պատրաստ լինեն ժամանակակից աշխարհի արագ փոփոխվող մարտահրավերներին»:
Վարչապետ Սարգսյանը վստահեցրել է, որ մանկավարժների խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և ստանալու են առաջնահերթ լուծումներ:
Տիգրան Սարգսյանն Ուսուցչի տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:
Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները վերջիններիս հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ