Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 ապրիլի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանն ու Ռաֆիկ Հարիրին անդրադարձել են տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ բնագավառներում հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: Կարևորվել է զբոսաշրջության, բանկային համակարգում հաջողություններ արձանագրած Լիբանանի հետ փորձի փոխանակումը, համագործակցությունը՝ էներգետիկայի, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Նկատի առնելով երկու երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ կարևորվել է ոչ միայն տարբեր մակարդակի պաշտոնյաների, այլ նաև գործարարների փոխադարձ շփումների ակտիվացումը, կառավարությունների կողմից նրանց համատեղ աշխատանքի, փոխգործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Վարչապետներն անդրադարձել են նաև քաղաքական, տարածաշրջանային խնդիրների և երկու երկրների տնտեսությունների վրա դրանց ազդեցությանը:

Զրույցի ավարտին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին Անդրանիկ Մարգարյանին պաշտոնապես հրավիրել է Լիբանան՝ հույս հայտնելով, որ նախարարների, գործարարների ուղեկցությամբ վարչապետի այցը մեծապես կնպաստի և նոր լիցք կհաղորդի հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացմանը:

Հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Առանձնազրույցից հետո, Հայաստանի և Լիբանանի վարչապետները մասնակցել են ՀՀ կառավարությունում հրավիրված հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստին: Նրանք ողջունել են երկարատև ընդմիջումից հետո անցկացվող հերթական նիստը և կարևորել այսուհետ այն առավել հաճախակի հրավիրելու, նիստից-նիստ ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի, ենթախմբերի, առանձին նախարարությունների և գերատեսչությունների միջև գործնական ակտիվ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ դառնա: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է երկու երկրների հնարավորություններն ու ներուժը լիարժեք օգտագործելու, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, փոխադարձ ներդրումների ներգրավման գործընթացի ակտիվացման խնդիրները: Այդտեղ, ըստ ՀՀ վարչապետի, մեծ դեր ունեն Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատները,Հայկական զարգացման և Լիբանանի ներդրումների զարգացման գործակալությունները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների տնտեսական հնարավորությունների, արտադրվող և պահանջարկ ունեցող ապրանքատեսականու վերաբերյալ լիարժեք տեղեկատվության փոխանակումը, Բեյրութում և Երևանում արտադրանքի տեսականու ցուցահանդեսների կազմակերպումը: Վարչապետ Հարիրին իր հերթին ընդգծել է հայ և լիբանանցի գործարարների համախումբ ստեղծելու կարևորությունը, ինչն արժանացել է նաև հայկական կողմի հավանությանը:

Լիբանանի վարչապետը զրույցի ընթացքում իր երկրի համար կարևոր է համարել նաև արդեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ դարձած Հայաստանի աջակցությունը՝ հեղինակավոր այդ կազմակերպությանն անդամակցելու գործընթացում գտնվող Լիբանանին: Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ մեր երկիրը հնարավորության սահմաններում պատրաստակամ է այդ հարցում օգնելու Լիբանանի Հանրապետությանը: Ռաֆիկ Հարիրին բարձր է գնահատել նաև լիբանահայ համայնքի դերը իր երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում: Երկու երկրների վարչապետները հաջողություն և արգասաբեր աշխատանք են մաղթել միջկառավարական հանձնաժողովին, որը կարճատև ընդմիջումից հետո, շարունակել է աշխատանքն արդեն առանց վարչապետների:

Նիստում քննարկվել են փոխգործակցության հնարավոր ոլորտները, հայկական արտադրանքը արաբական երկրներ առաքելու համար՝ Լիբանանն իբրև հենակետ օգտագործելու հեռանկարային ծրագրեր, Հայաստանի և Լիբանանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների փոխադրումների հետ կապված հարցեր: Հայկական զարգացման գործակալության տնօրենը տեղեկացրել է, որ մինչ այս Լիբանան կատարած իր այցի արդյունքում, արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այս տարվա մայիսին Բեյրութում, Լիբանանի ներդրումների զարգացման գործակալության հետ, հայկական գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես կազմակերպելու մասին: Ըստ նրա, Հայաստանից շուրջ 30 գործարար արդեն հետաքրքրված է այդ ցուցահանդեսին մասնակցությամբ: Միջկառավարական հանձնաժողովի անդամները քննարկել են նաև հանձնաժողովի հետագա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ