Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 հոկտեմբերի 2013

Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրվել է երկկողմ երկարաժամկետ համագործակցության ծրագիրը




Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջակառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Նիստից հետո հրավիրված ասուլիսում հանձնաժողովի համանախագահները` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը կարևորել են ծրագրի իրականացումը և նշել, որ այժմ երկու պետությունների կառավարություններն աշխատելու են դրանում ներառված նախագծերն իրականություն դարձնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է և այժմ անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: «Երկկողմ համագործակցությունը լավ հիմքերի վրա է, այն ունի խորացման ու ընդլայնման մեծ ներուժ: Այդ առումով կարևորում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագրի ստորագրումը և դրա իրականացումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հարցին` վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ իր դիրքորոշումը չի փոխվել, այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,- նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը: Այժմ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պետք է աշխատեն այդ որոշման իրականացման ուղղությամբ:
Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ