Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 սեպտեմբերի 2013

Վարչապետը ծանոթացել է «Մենթոր Գրաֆիկս» ընկերության կողմից իրականացվող ՏՏ ոլորտի զարգացման ծրագրերին






Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Թումո ստեղծարար կենտրոնում տեղակայված «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս նորաբաց գրասենյակում ստեղծված պայմաններին և գործունեությանը:
Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նախ շնորհավորել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր մասնակիցներին՝ վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրում այս բնագավառում արձանագրվող հաջողությունների կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտում, որը կառավարության գերակայություններից մեկն է, տեղի են ունենում որակական փոփոխություններ: «Ակնհայտ է, որ որակական փոփոխությունների մեջ իրենց դերակատարությունն ունեն նաև այն աշխարհահռչակ ընկերությունները, որոնք ՀՀ-ում ծավալում են արդյունավետ գործունեություն: Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի արձանագրենք «Մենթոր Գրաֆիկս»-ի հաջողություններից մեկը, մասնավորապես, հինգ տարվա գործունեության արդյունքում ընկերությունը մի քանի անգամ ավելացրել է իր աշխատանքների ծավալները, կարողացել է հավաքագրել բարձրորակ մասնագետներ: Ընկերությունը դրանով իսկ նպաստել է Հայաստանում ՏՏ-ի որորտի զարգացմանը և մեր երկրի դիրքարավորմանը, որպես այս բնագավառում հարաբերական առավելություն ունեցող պետություն: Իհարկե վաղ է հանգստանալ՝ արձանագրելով այս հաջողությունները, որովհետև դեռևս մեծ անելիքներ ունենք»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի առաջնակարգ ընկերություններ ներգրավելու կարիք, որոնք իրենց հետ բերում են նոր մշակույթ, հնարավորություն են տալիս Հայաստանում ձևավորել նոր ինստիտուտներ և հարաբերություններ: «Մի կողմից դա հնարավորություն է տալիս, որպեսզի զգանք, որ այդ կապերի շնորհիվ համաշխարհային տնտեսության մեջ ունենք մեր դերակատարությունը, մյուս կողմից՝ թույլ է տալիս ավելի արագ տեմպերով իրականացնել բարեփոխումներ: «Մենթոր Գրաֆիկս»-ն այդ ընկերություններից մեկն է և նրա հաջողությունները Հայաստանի Հանրապետությունում մեզ ոգևորում են: Մենք պետք է շարունակենք մեր ռազմավարությունը, որպեսզի նմանատիպ ընկերություններն իրենց հարմարավետ զգան մեր բիզնես միջավայրում»,- ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ևս կարևորել է առաջատար ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և նշել. «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում այնպիսի պայմաններ ապահովելու համար, որոնց արդյունքում այստեղ են հայտնվում այսպիսի միջազգային ներդրողներ, ինչպիսին է նաև «Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն»:
«Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլը նշել է, որ իր գլխավորած ընկերությունը ևս ամեն ինչ կանի՝ ՏՏ ոլորտում մեր երկրի համար նոր հաջողություններ գրանցելու համար: Գրեգորի Հինկլի խոսքով՝ էլեկտրոնային դիզայնի ավտոմատացման ոլորտում Հայաստանն աշխարհում ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը, ինչը այս բնագավառում մեր երկրի զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է:
«Մենթոր Գրաֆիկս Կորպորացիա»-ն (Nasdaq: MENT) էլեկտրոնիկայի և ծրագրային ապահովման լուծումների ուղղվածությամբ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերությունն զբաղվում է էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտում աշխարհի հեղինակավոր ընկերություններին արտադրության, մասնագիտական խորհրդատվության և բարձրորակ սպասարկման տրամադրմամբ:
2008 թ. հուլիսին «Մենթոր Գրաֆիկս»-ն իր ներկայացուցչությունը բացել է Հայաստանում` գնելով «Պոնտե Սոլյուշնս» ընկերությունը (Մաունթին Վյու, Կալիֆորնիա): ՀՀ-ում 5-ամյա գործունեության արդյունքում ընկերությունը գրեթե եռապատկել է իր կարողությունները. 2008 թվականին «Մենթոր Գրաֆիկս»-ն ուներ միայն մեկ բաժին, կար մոտ 40 աշխատակից: 5 տարվա ընթացքում այստեղ բացվել է ևս երկու բաժին, իսկ աշխատակիցների թիվը կազմում է 120:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ