Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 մարտի 2004

Ապրիլի 1-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և առևտրի, ֆինանսների, բարձրագույն կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության նախարարները, Հայաստանում Լիբանանի դեսպանը, հայազգի պատգամավորներ՝ Սերժ Թուրսարգսյանը, Եղիա Ջերեջյանը, Հակոբ Քասարջյանը, Ժան Օղասապյանը, Լիբանանի ներդրումների զարգացման գործակալության նախագահ-գլխավոր տնօրենը, վարչապետի արտաքին հարցերով խորհրդականը: Պատվիրակության հետ Երևան կժամանեն նաև շուրջ երկու տասնյակ լիբանանցի լրագրողներ:

Այցի շրջանակներում վարչապետ Ռաֆիկ Հարիրին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ-ի ղեկավարության, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Լիբանանի վարչապետը կայցելի նաև Մեծ Եղեռնի հուշահամալիր, Մայր Տաճար և գանձարան:

Այցի առաջին օրը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ առանձնազրույցից հետո, կհրավիրվի հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, իսկ ապրիլի 2-ին կառավարությունում տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս:

 

* * *

ՀԱՄԱՌՈՏ ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի և Լիբանանի միջև տեղի ունեցած նշանակալի փոխայցելությունների ժամանակագրությունից հարկ է առանձնացնել 1995թ. ՀՀ վարչապետի և նույն թվականին նաև ՀՀ ԱԺ նախագահի այցը Լիբանան: 1997թ. սեպտեմբերին տեղի է ունենցել Լիբանանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, նույն թվականի հոկտեմբերին մեր երկիր է այցելել այդ երկրի վարչապետը / այն ժամանակ դարձյալ այդ պաշտոնում Ռաֆիկ Հարիրին էր/: Հարիրին Հայաստան է այցելել նաև 1998թ. մայիսին, որին հետևել է նույն թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետի այցը Լիբանանի Հանրապետություն: 2000թ. մայիսին տեղի է ունեցել ՀՀ նախագահի պաշտոնական այցը Լիբանան, իսկ մեկ տարի անց՝ 2001թ. մայիսին, պետական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահը:

1993-2004թթ. տեղի են ունեցել բազմաթիվ այլ փոխայցելություններ՝ տարբեր ոլորտների նախարարների, փոխնախարարների, գործարարների ու մշակույթի գործիչների մակարդակով:

Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրված և քննարկման փուլում գտնվող փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի միջև մինչ այժմ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, մասնավորապես՝ ՀՀ և ԼՀ միջև դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների հաստատման մասին, ՀՀ Գերագույն Խորհրդի և ԼՀ խորհրդարանի միջև համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև օդային հաղորդակցության վերաբերյալ, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին, ՀՀ կենտրոնական բանկի և ԼՀ բանկի միջև վճարահաշվարկային հարաբերությունների, ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության և բանկային համակարգերի համագործակցության վերաբերյալ, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին, ՀՀ և ԼՀ միջև բարեկամության և համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև մշակութային բնագավառում համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացելու վերաբերյալ, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև բարձրագույն կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջնակարգ կրթության բնագավառում համագործակցության մասին, ՀՀ և ԼՀ կառավարությունների միջև միջազգային համակցված փոխադրումների մասին:

Ստորագրվել է նաև ՀՀ ԱԳՆ և ԼՀ ԱԳՆ միջև խորհրդակցությունների անցկացման արձանագրություն, հաստատվել՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և ԼՀ բարձրագույն կրթության և մշակույթի նախարարության միջև 2000-2001թթ. համագործակցության գործնական ծրագիր: Համաձայնագիր է ստորագրվել նաև Երևան և Բեյրութ քաղաքների համագործակցության վերաբերյալ, ՀՀ և ԼՀ առողջապահության նախարարությունների միջև՝ առողջապահության և բժշկագիտության բնագավառում, ինչպես նաև ՀՀ և ԼՀ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Սպորտի բնագավառում համագործակցության Գործնական ծրագիր է ընդունվել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և ԼՀ երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև:

Քննարկման փուլում են գտնվում ՀՀ ներքին գործերի նախարարության և Լիբանանի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին, ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին, ինչպես նաև ՀՀ և ԼՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի նախագծերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ