Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 սեպտեմբերի 2013

Քննարկվել է Արևելյան գործընկերության անդամ երկրներում իրականացվող կրթական բարեփոխումների ընթացքը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա կրթության բնագավառում համագործակցությանը, ինչն էլ կնպաստի Հայաստանում այդ ոլորտում բարեփոխումների հաջող իրականացմանը: «Մեզ համար կարևոր է կրթության բնագավառում եվրոպական փորձը, ինչպես նաև նոր բարեփոխումների իրականացումը: Այդ առումով արդեն իսկ Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ բավականին մեծ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել՝ նպատակ ունենալով ուսումնական հաստատություններում ներդնել կրթական լավագույն ստանդարտները»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ սկսվել են բուհերի հավատարմագրման ինստիտուտի ներդրման աշխատանքները, մասնավորապես, ձևավորվել է համապատասխան կառույց: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության ծրագրով առաջիկա տարիների ընթացքում հայաստանյան առնվազն հինգ բուհեր պետք է անցնեն միջազգային հավատարմագրում, որը կստիպի ուսումնական հաստատություններին ներդնել եվրոպական կրթական չափանիշներ:
Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարները ողջունել և բարձր են գնահատել կրթական ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումները: Վերջիններս վարչապետին են ներկայացրել իրենց երկրում իրականացվող ծրագրերն ու, այդ համատեքստում, համատեղ փոխգործակցության ուղղությունները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ