Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 մարտի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:


Հանձնաժողովը քննարկել է 2004-2006 թվականների ընթացքում իրականացվելիք բարեգործական 11 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓՀԳՀ) հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» հասարակական կազմակերպության կողմից Արարատ քաղաքում իրականացվող շինարարական ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որը նախատեսում է 25 համակարգիչ տրամադրել Երևանի և Գյումրու 6 ուսումնական հաստատություններին, Ֆրանսիայի «Արմենի վիլաժ» բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Արտաշատի NN 1-ին և 2-րդ մանկապարտեզների վերանորոգում» ծրագիրը, ինչպես նաև «Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող «Արտահիվանդանոցային աջակցություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց» ու «Ձմռան համար նախատեսված անհետաձգելի օգնություն Ճամբարակի շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին» ծրագրերը։ Վերջինիս նպատակն է տեղի՝ որպես սահմանային գոտու, վտանգված բնակչության կենսապայմանների բարելավում, էլեկտրաէներգիայի հասանելիության ապահովում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Քննարկվել և հաստատվել են նաև «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2004-2006 թվականներին իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Երևանի Նուբարաշենի N11 հատուկ դպրոցում սովորող մտավոր թերուս զարգացած երեխաների ուսումնական և կենցաղային պայմանների բարելավումը, «Զորավիգ» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ոսկեթասի միջնակարգ դպրոցի վերանորոգում» ծրագիրը, որը նպատակ ունի վերակառուցել Թալինի շրջանի Ոսկեթասի միջնակարգ դպրոցը, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի ու Շիրակի թեմերի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպատակ ունեն Աշտարակում փախստականների համար նախատեսված նորակառույց Նարեկ թաղամասում ոռոգման ջրագծի կառուցումը, ինչպես նաև Աշոցքի եկեղեցում վերականգնման նախագծային շինարարական աշխատանքների իրականացումը։


Հաստատված մեկ այլ ծրագիր՝ «ԱՌՄ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Առողջապահական ծառայությունների մատուցում» ծրագիրը, որը նախատեսում է Վանաձորում բացել բժշկական կենտրոն և բարեգործական դեղատուն։ Հանձնաժողովի հաստատած ծրագրերի շարքում են նաև Գագիկ Բաղդասարյանի կողմից իրականացվող «Երևան» գրքի բաշխման ծրագիրը, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երևան» գրքի բաշխում» ծրագիրը, որը լայն հասարակությանը հասանելի կդարձնի հայոց մայրաքաղաքի պատմությունը, տարեգրությունը, արխիվային նյութերը Հին ու Նոր Երևանի մասին։


Նիստում քննարկվել և հաստատվել են 4 կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված 2 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ