Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 մարտի 2004

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի՝ ազգային փոքրամասնությունների, միջազգային կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Մինչ հանդիպման օրակարգային հարցերին անցնելը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը հանդիպման մասնակիցներին է փոխանցել հանրապետության վարչապետի ողջույնը և նաև իր կողմից արդյունավետ աշխատանք մաղթել միջոցառման մասնակիցներին: Նա հույս է հայտնել, որ իր մասնագիտական ունակություններով, աշխատանքային փորձով կառավարության աշխատակազմի նորաստեղծ վարչության ղեկավար տիկին Հրանուշ Խառատյանը կկարողանա ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի համակողմանի ուսումնասիրության, վերլուծության, առկա խնդիրների լուծման գործում հաջողությունների հասնել՝ համախմբելով շահագրգիռ կողմերի ջանքերը: Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում երբևէ ազգային խտրականություն չի եղել, և հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում այդ խտրականության ծանր հետևանքները անմիջանակորեն զգալով իր վրա, քաջ գիտակցում է այդ երևույթի անթույլատրելիությունը, ավելին՝ մեր երկրի Սահմանադրության հիմնարար սկզբունքներում այդ մոտեցումը ամրագրված է, պարոն Թոփուզյանը նշել է, թե իբրև նույն պետության քաղաքացիներ, բոլորս պետք է մեր կարողությունների չափով նպաստենք մեր պետության հզորացմանն ու նրա յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ապահովմանը:


Այնուհետ, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վաչության պետ Հրանուշ Խառատյանը ներկայացրել է վարչության գործառույթները, մինչ այժմ կատարած աշխատանքը, որտեղ հիշատակվել է կառավարության աջակցությամբ օրերս լույս ընծայված «Ազգային փոքրամասնությունները Հայաստանում. պարտավորություններ, հնարավորություններ» գրքույկը, ինչպես նաև վարչության էլեկտրոնային տեղեկատուի ձևավորման ընթացքը:


Տիկին Խառատյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ լուծում է ստացել երկար ժամանակ չարչրկված՝ Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոն հիմնելու հարցը: Կառավարության որոշմամբ շուտով այդ նպատակի համար տարածք կհատկացվի: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ազգային փոքրամասնությունների օրենքի նախագծի մշակման կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:


Հանդիպման վերջում ձևավորվել են չորս աշխատանքային խմբեր, որոնք հետայսու Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ միասին պետք է աշխատեն ազգային փոքրամասնություններին վերաբերող ծրագրերի և դրանց իրականացման վրա: Սա, ըստ Հրանուշ Խառատյանի, իշխանություն-հասարակություն գործընկերային հարաբերությունների ձևավորման փորձ է, որը հետևողական աշխատանքի պարագայում՝ դրական արդյունքներ կտա: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվել են չորս աշխատանքային խմբերում, որոնք պետք է աշխատեն հետևյալ հարցերի շուրջ.


1. Ազգային փոքրամասնությունների օրենքի նախագծի մշակում


2. Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի գործառույթների շուրջ աշխատանք


3. Ազգային փոքրամասնությունների շրջանակային կոնվենցիայի երկրորդ զեկույցի շուրջ աշխատանք


4. ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի էլեկտրոնային տեղեկատուի շուրջ աշխատանք:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ