Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 սեպտեմբերի 2013

Հրապարակվել է համաշխարհային մրցունակության զեկույցը, ըստ որի Հայաստանն ավելի նպաստավոր դիրք է գրավել. վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով, բայց մեզ համար չափազանց կարևոր է, թե ինչ չափանիշներով ենք մենք կարողացել բարելավել մրցունակությունը Հայաստանի Հանրապետությունում և ինչ չափանիշներով են մեր դիրքերը թուլացել: Դրա համար պետք է խորամուխ լինենք, թե ինչ չափանիշներով է գնահատվում ազգային մրցունակության զեկույցը, որովհետև կան բազմաթիվ չափանիշներ, որտեղ ակնհայտ է, որ մենք դեռևս անելիքներ ունենք: 
Այժմ խոսքն ուզում եմ տրամադրել Արտակ Շաբոյանին, որպեսզի նա ներկայացնի, թե որ բարեփոխումներն են տվել արդյունքներ մրցունակության բնագավառում և ինչի հաշվին է Հայաստանի Հանրապետության դիրքն ամրապնդվել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան- Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկ հրապարակվեց համաշխարհային մրցունակության զեկույցը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրների մրցունակության ցուցանիշները: Հրապարակված զեկույցով մենք ներկայումս զբաղեցնում ենք 79-րդ տեղը նախորդ տարվա 82-ի համեմատ: Այսինքն` երեք կետով մենք առաջընթաց ենք արձանագրել: Սակայն մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները: Եվ երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր առաջընթացը կազմել է 28 կետ: Անցած տարի ևս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաև որոշ մարդիկ քննադատում էին՝ ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռևս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք:
Հաջորդ ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: Այս ցուցանիշով ևս ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք մեր զբաղեցրած դիրքով: Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով և այդպես շարունակ:
Եվ երրորդ ցուցանիշը, որը բնութագրում է մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս , թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությունը, որքանով են սահմանափակում: Այս ցուցանիշի գծով նույնպես բարելավում է արձանագրվել. առաջընթացը կազմել է 15 կետ: Եվ զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, այն դեպքում երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան`133, Վրաստանը` 119 և այդպես շարունակ: Ասեմ նաև, որ այս ցուցանիշով մենք նաև մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և այլն:
Եվ մի քանի խոսք ուզում եմ ասել նաև մեթոդաբանության վերաբերյալ: Համաշխարհային այս միջազգային կազմակերպությունը փակ գաղտնի հարցում է անցկացնում տնտեսվարողների շրջանում, եթե չեմ սխալվում մոտ 200-ից ավելի տնտեսվարողներ են ընտրվում տարբեր ոլորտներից: Այդ հարցման տվյալների ամփոփման արդյունքում հաշվարկվում են այս ցուցանիշները:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ թվարկել Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները և հինգ ուշագրավ թերությունները: Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ` 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են:
Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են նաև այլ գերատեսչություններին վերաբերող խնդիրները` կրթական, առողջապահական համակարգ, որտեղ մեր դիրքերը վատացրել ենք: Պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը: Հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն և իրենց որորտների վերաբերյալ վարչապետին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի բարելավենք միջավայրը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ