Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 մարտի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարության անդամները հավանություն են տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին (ավանդատուներին) պատկանող, ՀՀ տարածքում գործող բանկերում գտնվող բանկային ավանդների հատուցման երաշխավորման հետ կապված հարաբերությունները: Այդ կապակցությամբ, առանձին որոշումներով հավանություն է տրվել նաև «Հիմնադրամների մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Որոշումների ընդունումը նպատակ ունի առավել ճկուն և համապարփակ դարձնել ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 11-ի «ՀՀ տարածքում 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքնեը վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ, որը բխում է նախատեսվող աշխատանքների և դրանց արժեքների ճշգրտման անհրաժեշտությունից: Որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել Գեղարքունիքի և Լոռու մարզպետարաններին՝ համապատասխանաբար 52,25 մլն և 7,5 մլն դրամի չափով: Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 52,25 մլն դրամի 47,750 մլն-ը ուղղվելու է հեղեղումների հետևանքների վերացման, 4,5 մլն-ը՝ բնական աղետից տուժած ընտանիքների համար 3 տների գնման նպատակին: Լոռու մարզպետարանին հատկացված 7,5 մլն դրամը տրամադրվելու է Ստեփանավանի N5 դպրոցի գազատարի վերականգնմանը:

Նույն որոշման մեջ կատարած մեկ այլ փոփոխությամբ կառավարությունը, հաշվի առնելով բնական աղետից տուժած հողօգտագործողների վճարունակության ցածր մակարդակը, պարարտանյութերի իրացման գնի աճը կարգավորելու համար նպատակահարմար է համարել պարարտանյութ իրացնող ընկերությանը իրացրած պարկի (50 կգ) դիմաց հատկացնել 200 դրամ սուբսիդիա՝ 15.287.5 հազար տոննա խմբաքանակի համար: Միաժամանակ, կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրապետության տարածքում 2004թ. գարնանը տեղի ունեցած բնական աղետի հետևանքով վթարված հեղեղատների և գետերի փլուզված հատվածների վերականգնման նպատակով ՀՀ 2004թ. պետբյուջեով Գյուղնախարարության կողմից իրականացվող առանձին ծրագրերից 61 մլն 150 հազար դրամի ծախսերը պակասեցնելու և հակահեղեղային միջոցառումների կատարմանն ուղղելու հարցը:

Կառավարությունը հաստատել է ՀՀ միջին և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման 2004/2005 ուսումնական տարվա ընդունելության տեղերը: Որոշմամբ նախնական մասնագիտական կրթության համար նախատեսվում է 1990 տեղ:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ 2004/2005 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելության տեղերը: Ըստ այդմ, մագիստարատուրայի ընդունելության տեղերի քանակը սահմանվել է անվճար հիմունքներով 350 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով: Ասպիրանտուրա ընդունելության տեղերը հաստատվել է՝ անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ 224 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով, իսկ անվճար հիմունքներով հեռակա ուսուցմամբ՝ 145 տեղ: Դոկտորանտուրա ընդունելության համար սահմանվել է 11 տեղ: Նույն որոշմամբ թույլատրվել է Կրթության և գիտության նախարարությանը՝ բուհերում և գիտական կազմակերպություններում, ըստ դրանց հայտերի, տեղադրելու մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում սովորելու նաև վճարովի ուսուցմամբ և առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղեր:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N662 որոշման մեջ՝ գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման համակարգում առավել հստակեցում մտցնելու նպատակով: Այն պայմանավորված է ինչպես Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կարգավիճակի փոփոխությամբ, այնպես էլ մի շարք այլ հանգամանքներով:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ 2003թ. չորրորդ եռամսյակի մասնավորեցման գործընթացի հաշվետվությանը: Նշվել է, որ 2004թ. հունվարի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1860 միջին և խոշոր ընկերություն, 7205 «փոքր» օբյեկտ, 72 անավարտ շինարարության օբյեկտ: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 27 ընկերություն, նախորդ եռամսյակի 44-ի համեմատ: Հաշվետվությունը տվյալներ է պարունակում մրցույթով, ուղղակի վաճառքի ձևով, դասական աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին, ինչպես նաև լուծարման գործընթացի վերաբերյալ:

Նշվել է, որ նախորդ եռամսյակների համեմատ, մասնավորեցման գործընթացում առաջընթաց չի գրանցվել. 2003թ. առաջին եռամսյակում մասնավորեցվել է 22 ընկերություն, երկրորդ եռամսյակում՝ 31, երրորդ եռամսյակում՝ 44: Ընդամենը 2003 թ. ընթացքում մասնավորեցվել է 124 ընկերություն: Առաջընթաց է գրանցվել միայն նախորդ ամբողջ տարվա համեմատ: Օրինակ՝ 2002 թ. ընթացքում մասնավորեցվել է ընդամենը 90 ընկերություն:

Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 24 հազար 878.38 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը, իր պահուստային ֆոնդից, 4 մլն 538.099 դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով 2003թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերված փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով:

Կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկին պատկանող 148 հա ընդհանուր մակերեսով հողատարածքը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գյուղատնտեսական և անասնապահական կարիքների համար նախկինում օգտագործվող շենքերը, շինությունները և որոշման հավելվածում նշված այլ գույքը 5 տարով անհատույց օգտագործման հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեակատարողական համակարգում կատարվող ընդհանուր բարեփոխումներով, ինչպես նաև դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, կալանավորվածներին և դատապարտյալներին պահելու պայմանները բարելավելու, քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու անհրաժեշտությամբ:

Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ Լոռու մարզի «Արևաշողի բժշկական ամբուլատորիա», «Արևածագի բժշկական ամբուլատորիա» և մի շարք այլ փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Լոռու մարզպետին վերապահելու վերաբերյալ և փոփոխություն է կատարել «ՀՀ Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ: Որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովել Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրով նախատեսված բժշկական հաստատությունների վերակազմակերպման գործընթացի ավարտը, բարելավել մատուցվող բժշկական օգնության որակը, բարձրացնել առողջապահական ծառայությունների արդյունավետությունը, մատչելիությունը՝ ներմուծելով ընտանեկան բժշկության աշխատանքի սկզբունքները:

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական նախնական փորձաքննության անցկացման կարգը: Որոշումը հնարավորություն կտա սահմանել հստակ մեխանիզմ և ապահովել սելեկցիոն նվաճումներին արտոնագիր տալու կամ մերժելու մասին որոշումների ընդունման հիմնավորվածությունը:

Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով՝ ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ, որը հնարավորություն կտա կրճատել հանրապետությունում ապօրինի անտառահատումների ծավալները:

Առանձին որոշումներով գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին» համաձայնագրի, «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական հանձնաժողովի 2003թ. պարենային ապահովության ծրագրի (2004թ. բյուջե)» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Լիբանանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին: Համաձայնություն է տրվել նաև «Ասիական ավտոմոբիլային մայրուղիների ցանցի մասին» միջկառավարական համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75 ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու և հաղթողներին խրախուսելու նպատակով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Հայաստանի Շախմատի ֆեդերացիային հատկացնել 20 մլն դրամ՝ առաջնության հաղթողների հաամր մրցանակներ սահմանելու նպատակով:

Նիստում գործադիրը որոշում է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևան քաղաքի Խանջյան 27 հասցեում գտնվող շենքն ամբողջությամբ, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը:

Կառավարությունն, առանձին որոշմամբ, պահուստային ֆոնդից 27 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին՝ նրա գործունեությունն ապահովելու նպատակով:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է, որ 2004թ. մարտի 25-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2004» թվագրումով ակցիզային դրոշմանիշներ: Նշված ժամկետի դրությամբ՝ «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ներմուծողներին կարող են տրամադրվել «2003» թվագրումով ակցիզային դրոշմանիշներ:

Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75 ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու և հաղթողներին խրախուսելու նպատակով կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից Հայաստանի Շախմատի ֆեդերացիային հատկացնել 20 մլն դրամ՝ առաջնության հաղթողների հաամր մրցանակներ սահմանելու նպատակով:

Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Սյունիքի մարզպետ է նշանակվել Սուրիկ Խաչատրյանը:

Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Տավուշի մարզի Սարիգյուղի և Լուսահովտի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Որոտանի գյուղական համանյքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադերացնելու, արտահերթ ընտրություններ նշանակելու և դրանց նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ Արմավիրի, Շիրակի, Վայոց Ձորի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ