Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 մարտի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Վնեշտորգբանկի» վարչության նախագահ Անդրեյ Կոստինին, որը Հայաստանում է գտնվում «Հայխնայբանկի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերման պայմանագրի ստորագրման նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են, որ դա, ըստ էության, ՌԴ-ի բանկային կապիտալի առաջին պաշտոնական մասնակցությունն է Հայաստանի բանկային կապիտալում:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը, վարչապետին և ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարությանը՝ հայկական շուկա մուտք գործելուն աջակցելու համար, պարոն Անդրեյ Կոստինը նշել է, որ իրենք քաջ գիտակցում են կատարված քայլի երկուստեք կարևորությունը և պատրաստ են լուրջ ջանքեր գործադրելու հայաստանյան այդ բանկի գործունեության զարգացման՝ առաջին հերթին բնակչության սպասարկումը բարելավելու, ներդրումային ծրագրերը խթանելու, երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերը խորացնելու համար: Ըստ նրա, Հայաստանում այսօր առկա քաղաքական կայունությունը, տնտեսական աճի մակարդակը, կառավարության տնտեսական քաղաքականությունը և բանկային համակարգի ազատական օրենսդրական դաշտը բարենպաստ են այդ նպատակի իրականացման համար: «Վնեշտորգբանկի» վարչության նախագահը, ընդգծելով Ռուսաստանի Դաշնությունում բանկային համակարգի նկատմամբ ներկայումս նկատվող բնակչության վստահության աճը, հույս է հայտնել, որ իր ղեկավարած բանկի մուտքը հայկական շուկա, կնպաստի բանկերի նկատմամբ նաև Հայաստանի բնակչության վստահության մեծացմանը:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Անդրեյ Կոստինի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ներկա վիճակը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է այսուհետ ևս գործուն աջակցություն ցույց տալ «Վնեշտորգբանկի» կողմից մեր երկրի ֆինանսաբանկային համակարգի խթանմանն ուղղված բոլոր ջանքերին, ինչը իր հերթին կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդական տնտեսական ու առևտրային կապերի առավել սերտացմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ