Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Միչրա Ջոանային և նրա գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով պրն. Ջոանայի այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծեց, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների և քաղաքական, և տնտեսական հարաբերությունների զարգացման համար, նկատի առնելով նաև փոխգործակցությանն ուղղված երկուստեք այն մեծ հետաքրքրությունը, որ դրսևորվեց ՀՀ նախագահի՝ անցյալ տարի Ռումինիա կատարած այցի ժամանակ: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրին՝ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց նաև ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Ռումինիայի ջանքերն այս ուղղությամբ, հույս հայտնելով, որ իր ակտիվ ներգրավվածությամբ նա մեծ նպաստ կբերի գործընթացի առաջխաղացմանը: Մանավանդ, որ ընդամենը մի քանի օր հետո հարցի կարգավորման նպատակով դարձյալ հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով հատկապես կառավարության հակակոռուպցիոն ծրագրի մշակման գործում համապատասխան հանձնաժողովին ցուցաբերվող աջակցությունը, նաև օժանդակությունը երկրի տնտեսական բարեփոխումներին: Վարչապետը նշեց, որ տեղյակ է ՀՀ նախագահի և ՀՀ արտգործնախարարի հետ պրն Ջոանայի ունեցած հանդիպումներում քննարկված հարցերին, որոնք ունեցել են առավելապես քաղաքական շեշտադրումներ, ուստի չկրկնվելու համար, կանդրադառնա բաց մնացած մասին՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրներին: Անդրանիկ Մարգարյանն այս հանդիպումը կարևորեց նաև հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Այդ առումով, ըստ վարչապետի, մեծ աշխատանք կա կատարելու՝ տնտեսական կապերի մակարդակը բարձրացնելու մինչև քաղաքական համագործակցության ներկայիս մակարդակը: Դրա համար շատ լավ առիթ կարող է դառնալ այս տարի Երևանում անցկացվելիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: ՀՀ վարչապետը կարևորեց իր հրավերքն ընդունած Ռումինիայի վարչապետի այցը հատկապես այդ օրերին, նաև նիստի շրջանակներում գործարար համաժողովի անցկացումը, երկու երկրների գործարարների փոխադարձ շփումները, որոնք ավելի արդյունավետ կարող են լինել: Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց երկու երկրների դեսպանների աշխատանքը, նշելով, որ կառավարությունների հետ այսուհետ ևս նրանց ակտիվ աշխատանքն իր հերթին կխթանի տնտեսական կապերի սերտացմանը: Ռումինիայի արտգործնախարար Մ. Ջոանան, միանգամայն ընդունելի համարելով ՀՀ վարչապետի տեսակետները, ավելացրեց, որ մինչև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք տանել, հստակեցնել մի քանի ծրագրեր, որոնց շուրջ արդեն իսկ որոշակի քննարկումներ լինեն: Պրն Ջոանան կարևորեց Հայաստանի և Ռումինիայի տնտեսական կապերի ընդլայնումը դեպի եվրոպական այլ երկրներ, ինչպես նաև համատեղ ծրագրերի ներկայացումը, ինչն ավելի կմեծացնի դրանց ընդունման և իրագործման հավանականությունը: Ռումինիայի արտգործնախարարը և հանդիպմանը ներկա ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Երվանդ Զապարյանը, որը նաև հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նախագահն է, էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը, արդյունաբերության և առևտրի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձան համագործակցության հեռանկարային մի քանի ուղղություններին, որոնք երկուստեք ընդունելի էին: Դրանք վերաբերում էին ատոմային էներգետիկայի ոլորտում փորձի փոխանակմանը /նկատի առնելով Ռումինիայի մեծ փորձը/, Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը Ռումինիայի մասնակցությանը, «Պոլիվինիլացետատ» գործարանի բազայի վրա հում նավթի վերամշակման համատեղ արտադրության ստեղծմանը, «Նաիրիտ» քլորոպրենային կաուչուկի առաքմանը, Ախթալայում ռումինական Metal Prince ընկերության կողմից պղնձի վերամշակման ձեռնարկության գործարկմանը, որն սպասվում է առաջիկա ամիսներին, գունավոր մետաղների հանքարդյունահանման համատեղ աշխատանքների կազմակերպմանը, Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման հնարավորությունների ուսումնասիրմանը, զբոսաշրջության զարգացմանը, այդ նպատակով նաև Երևան-Բուխարեստ օդային ուղիղ հաղորդակցության հաստատմանը և այլն: ՀՀ վարչապետը Ռումինիայի արտգործնախարարի ուշադրությունը հրավիրեց նաև Հայաստանի աշխարհագրական դիրքի վրա, որը տարանցիկ երկիր կարող է լինել արևմուտքի և արևելքի երկրների համար, շահեկան լինելով և Հայաստանի, և այդ ուղղուց օգտվողների համար: Հանդիպմանը երկուստեք կարևորվեց տարածաշրջանում խաղաղության վերջնական հաստատումն ու կայունությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ