Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հուլիսի 2013

Եկել է պատասխան տալու ժամանակը




Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը. «Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է իրականացրել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան, ես Ձեզ հանձնարարում եմ, որ այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները, ակտերն անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների և կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ կան բարելավումներ, իսկ որտեղ իրավիճակը դեռևս վատ է մնում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, թե ինչպես են իրականացվում գյուղմթերումները, և ինչպիսին է իրավիճակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ավարտվեց առաջին կիսամյակը, և մեր մշտադիտարկումների արդյունքում ես ուզում եմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտում տիրող իրավիճակն այսօր` կապված հատկապես Արմավիրի մարզի կարկտահարությունից հետո մթերումների արտահանումների և ընդհանրապես ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բոլորիդ հայտնի է, որ մայիսի 12-ին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժեցին գյուղացիական տնտեսություններ: Այդ ժամանակ գյուղացիների մոտ հուսահատ վիճակ էր: Եվ այն, ինչ կատարվեց, բնական էր: Իհարկե, այդ ժամանակ շատ դեպքերում խելք տվողները գյուղացիներին ավելի շատ են լինում, քան կոնկրետ օժանդակություն, օգնություն ցույց տվողները: Եվ պետությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեց գյուղացու կողքին, օգնության ձեռք մեկնեց և բազմակողմանի անհետաձգելի օգնություն ցույց տվեց: Ես ուզում եմ մի քանի թվեր նշել հետևանքների կանխման և վերացման առումով. գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 մլն դրամի սերմեր` 24 տոննա, և այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան, այսինքն` վնասված բանջարաբոստանային կուլտուրաներն ամբողջությամբ վերացանվեցին: Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են: Ուղղակի բերքահավաքի հետ կապված որոշակի ուշացումներ կլինեն, մոտավորապես 20-30 օր: Դա բնական է. գյուղացիները, միևնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Ջրի վարձերից ազատվեցին բոլոր գյուղացիական տնտեսությունները`650 մլն դրամի չափով, հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Սոցիալապես անապահով 1599 ընտանիքներին արդեն տրվում է 50 հազար դրամի չափով օգնություն: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է տնտեսվարողների զբաղվածության խրախուսման և իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 մլն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքները կազմակերպելու համար: Այսինքն` գյուղացիական տնտեսություններին գումար է տրամադրվելու, որպեսզի իրենց հողերը մշակեն: Բացի այդ, 50 հակակարկտային կայան պետք է տեղադրվի Արմավիրի մարզում: Եվ, ամենակարևորը, վարկերի հետաձգման խնդիրն էր: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Կենտրոնական բանկին, որ անմիջապես արձագանքեց, և բոլոր բանկերը, վարկային կառույցներն անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ մինչև 3 տարով վարկերի հետաձգման, լրացուցիչ վարկերի տրամադրման առումով, և, ամենակարևորը, արտարժույթային վարկերի վերաձևակերպումը դրամական տեսքով:
Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին: Ես ուզում եմ ուղղակի նշել, որ մեկ ամիս շարունակ մեր հասարակության մեջ այն կարծիքը ձևավորվեց, որ գյուղատնտեսության ոլորտում կատարվել է աննախադեպ բան, և ոչ մի բան չի ստացվում այս տարի, հատկապես ծիրանի, խաղողի բերք: Այսօր արդեն 20 օր է, ինչ սկսվել է ծիրանի բերքահավաքը, և բոլորս ականատես ենք, որ բարձր բերք է ապահովվել: Ամբողջ շուկաներում, փողոցների վաճառակետերում ծիրանը թափված է, և նույնիսկ 50 դրամով մարդիկ չեն կարողանում վաճառել, որովհետև բերքը շատ-շատ է: Վերամշակող գործարանները`16 ձեռնարկությունները, մթերման գործը կազմակերպել են: Դրանցից 5-ը խոշորներն են: Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 4539 տոննա ծիրան` անցյալ տարվա 2260 տոննայի դիմաց: Արդեն արտահանվել է 12240 տոննա ծիրան` անցյալ ամբողջ տարվա 12200 տոննայի դիմաց: Այսինքն` սպասվում է լրացուցիչ 5-6 հազար տոննա ծիրանի արտահանման գործընթաց: Մի խոսքով, պտղի բերքն ընդհանրապես` ոչ միայն ծիրանի, այլ նաև դեղձի և մնացած պտղատեսակների բերքը շատ բարձր է, բարձր բերք է սպասվում:
Դուք գիտեք, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունն օժանդակության մեծ ծրագրեր է իրականացնում: Առաջինն ազոտական պարարտանյութի տրամադրումն է` 31298 տոննա, որը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, և բավարարվել է բոլորի պահանջարկը: Եվ կարելի է ասել, որ ծրագիրն այսօրվանից ավարտվեց:
Դիզելային վառելիքը հատկացվել է 17 մլն 343 հազար տոննա, որից բաշխվել է 11 մլն 776 հազարը, մնացածի վերաբերյալ պահանջարկ չկա, և ծրագիրն ավարտվեց: Մենք արդեն վերահաշվարկ ենք անում մատակարար կազմակերպության հետ և այն սուբսիդիան, որը տրամադրել էինք նախօրոք 511 մլն դրամի չափով, իրենք պետք է վերադարձնեն պետական բյուջե: Այս վեց ամսվա ընթացքում ներկրվել և գյուղացիական տնտեսություններին է տրամադրվել 446 տոհմային երինջ` եվրոպական երկրներից:
Սերմերի առումով`ներկրվել է 850 տոննա գարի գարնանացանի համար, 9.5 տոննա եգիպտացորենի, 400 տոննա կորնգանի և 52 տոննա առվույտի սերմացու: Այս բոլորը միասին մոտավորապես 10 հազար հա լրացուցիչ ցանք է ապահովել:
Մենք արդեն երկու տարի է մեր առջև խնդիր էինք դրել կրճատել անմշակ հողերի ծավալը: Եվ եթե 2010 թ. մենք ունեինք 37 տոկոս չմշակվող հողեր, որը կազմում էր 166 հազար հա, ապա այս տարի մենք ունենք 27 տոկոս չշմակված հող: 46 հազար հա հող է լրացուցիչ մշակվել այս տարիների ընթացքում: Սա լուրջ ցուցանիշ է գյուղատնտեսության համար, հատկապես մեր սակավահող երկրի պայմաններում:
Ես ուզում եմ նշել, որ մթերումների գործընթացը շարունակվում է, հատկապես ծիրանինը, պարոն վարչապետ: Մենք արդեն լուրջ աշխատանք ենք տանում դեղձի և խաղողի մթերումները նույնպես անխափան կազմակերպելու ուղղությամբ: Բոլոր վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցություններ են վարվում. իրենց պահանջարկն ավելի շատ է, քան սպասվող բերքը: Այնպես որ մթերումների առումով մենք խնդիրներ չենք ունենա: Վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը շարունակվում է. 80 տոկոս բերքահավաքն արդեն ավարտվել է:
Շատ բարձր բերք է սպասվում, որովհետև վաղահաս կարտոֆիլը հիմնականում սպասվում է Արարատյան դաշտավայրում: Հեկտարից ստանում ենք 250-300 ցենտներ բերք, որն այս պայմանների համար շատ բարձր բերք է: Տարվա սկզբին նույնիսկ խոսակցություն գնաց, որ կարտոֆիլի ցանքատարածությունները պակաս են լինելու, բայց այսօրվա մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անցյալ տարվա չափ ցանքեր ենք մենք ունենալու և բերքատվության բարձրացման հաշվին, նոր սորտերի ներգրավման արդյունքում, որը եղավ սերմերի ազատականացման արդյունքում, մենք մի քանի անգամ ավելի բերք ենք ստանալու: Ես հիմա թիվ չեմ ուզում նշել, բայց այնքան բերք ենք ստանալու, որ մեր հանրապետության բնակչության պահանջարկը բավարարելու ենք ամբողջությամբ և մեծ քանակ ենք ունենալու արտահանման համար:
Ես ուզում եմ երկու խոսք ասել անասնապահության ոլորտի վերաբերյալ:
Պարոն վարչապետ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է՝ տավարինը մոտավորապես 68 հազարով և կազմել է 668 հազար գլուխ, որից կովերինն ավելացել է 20 հազարով, ոչխարներինն ու այծերինը՝ 84 հազար 500 գլխով և կազմել է 675 հազար գլուխ:
Գլխաքանակի ավելացումը կառավարության կողմից իրականացվող արոտավայրերի բարելավման արդյունք էր, որովհետև այդ ծրագրի մեջ ընդգրկված 55 համայնքներում արդեն ստեղծվել են կոոպերատիվներ: Ջրարբիացվել է լեռնային արոտավայրերից 62 կմ, ընթացքի մեջ են ևս 61 կմ ջրարբիացման աշխատանքներ, գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել են խմոցներ և այլ հարմարություններ, որպեսզի արոտների շրջանում 6-7 ամիս գյուղացիական տնտեսություններն այնտեղ կարողանան նորմալ պայմաններ ունենալ: Սա կազդի նաև կաթի գների կայունացմանը: Երկու տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն 140 դրամից պակաս չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին՝ 180-200 դրամով: Գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան, և դրա արդյունքում շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար:
Արդեն ամփոփվել են հունվար-մայիս ամիսների արդյունքները և գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս տնտեսական աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը՝ 1.4 տոկոս, ձկնաբուծությունը՝ 35.21 տոկոս աճ: Ես համոզված եմ, և այսօրվա դիտարկումները ցույց են տալիս, որ մինչև տարեվերջ մենք ունենալու ենք բարձր բերք, հատկապես հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք կա այս տարի, որովհետև կլիմայական պայմանները շատ բարենպաստ էին, հատկապես հացահատիկային կուլտուրաների արտադրության համար: Բոլոր նախադրյալները կան ասելու, որ մինչև տարեվերջ մենք կարող ենք ապահովել բարձր ցուցանիշներ:
Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ դեռևս կան չլուծված շատ հարցեր, սակայն այն հարցերը, որոնք տարիներ շարունակ կուտակվել էին, այսօր ներառված են կառավարության առաջիկա ծրագրերում և իրենց լուծումները կստանան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, պարոն Կարապետյան: Արմավիրի 47 համայնքներում, որոնք տուժել էին կարկուտից, ինչ-որ բերք սպասվո՞ւմ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան - Կարկտահարված համայնքներում, իհարկե, բերք կա, հատկապես ծիրանի բերք: Այսօր կարկտահարված բերքը բոլոր վերամշակող ընկերությունները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը շուկայում չի կարելի վաճառել: Իրենք հիմնականում բողոքում են գնից, բայց իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ նույնիսկ 50 դրամով այդ բերքը շուկայում չի իրացվի: Վերամշակող ձեռնարկություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին և իրենց կողմից օժանդակում են գյուղացիական տնտեսություններին: Նույն համայնքներում կան տնտեսություններ, որոնք տուժել են 100 տոկոսով, տնտեսություններ կան` 50 տոկոսով և այլն: Վնասը տարբեր աստիճանների է: Այսինքն, այդ համայնքներում բերք կա: Իհարկե, ես ուզում եմ նշել գյուղացիական տնտեսությունների աշխատանքները, որոնք իրենց գործի վարպետն են, իրենց գործը շատ լավ հասկանում են, և յուրաքանչյուրն իր հողը պարապ չի թողնում, անպայման պետք է մշակի: Շատ լավ մշակված են դաշտերը, նույնիսկ կարկտի հետքերը չեն երևում: Միայն խաղողի այգիներում բերքը պակաս է երևում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ: Պարոն Ջավադյան, թեժ գծով զանգերի քանակը նվազո՞ւմ է:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան - Պարոն վարչապետ, ինչպես ներկայացվեց անցյալ հաշվետվության ժամանակ, այն ժամանակ 20 օրվա ընթացքում ունեինք 97 բողոք, երկրորդ 20-օրյակի ընթացքում ունենք ընդամենը 47 բողոք, ու դրական զարգացումների մասին են վկայում նաև տասնօրյակների զարգացումները: Վերջին 10 օրվա մեջ ընդամենը 7 բողոք ենք ունեցել: Նույնիսկ արդեն ունենք բավական դրական արդյունքներ, և մարդիկ շնորհակալություն են հայտնում: Կառավարության համապատասխան որոշումներից հետո իրավիճակը կարելի է գնահատել բարվոք, գործընթացներն ամբողջությամբ վերահսկելի են, օրական մոտավորապես տրամադրվում է 200-220 մլն դրամի վարկ: Մինչև օգոստոսի 1-ն այդ գործընթացն ամբողջությամբ կավարտվի:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -  Պարոն Ասատրյան, կանխիկ գումարի վճարումները, որ մենք բյուջեից հատկացրեցինք, ե՞րբ են սկսվելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան - Այսօր, պարոն վարչապետ: Ցուցակներն արդեն տրամադրված են, այսօր ֆինանսավորման հայտը ներկայացվել է, և այսօր էլ 1600 ընտանիքի վճարումները կարվեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ: Պարոն Գևորգյան, ևս մեկ անգամ մարզպետին հանձնարարեք, որպեսզի ցուցակներն անպայման փակցված լինեն, և հանրությունը կարողանա վերահսկել նրանց, ովքեր կանխիկ օգնություն են ստանում պետությունից, որովհետև ինձ երեկ ահազանգում էին, որ մի քանի համայնքներում այդ ցուցակները չկան: Շնորհակալություն:

 

Հունվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ