ուրբաթ, 12 մարտի 2004
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային ընդհանուր տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, կապի և հաղորդակցության, մաքսային ու մի շարք այլ բնագավառներում հայ-վրացական փոխգործակցությանը, աբխազական երկաթգծի հնարավորինս շուտ վերաբացման անհրաժեշտությանը, Բաթումիից բացի նաև տնտեսապես առավել շահավետ Փոթիի նավահանգիստը հայկական բեռների փոխադրման համար օգտագործելու հնարավորություններին: Զրուցակիցները կարևորել են նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը: