Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 փետրվարի 2001

Այսօր կառավարությունում տեղի ունեցավ վարչապետին կից կանանց խորհրդի երկրորդ նիստը, որի օրակարգում անցած նիստի արդյունքում տրված հանձնարարականների` ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի կանոնադրության 6-րդ կետի (այն վերաբերում է խորհրդի գործառույթներին) վերաբերյալ առաջարկությունների, խորհրդի նիստերում քննարկման ենթակա հարցերի ցանկի վերաբերյալ առաջարկությունների քննարկումն էր, ինչպես նաև նախատեսված էին ընթացիկ հարցեր: Խորհուրդը հաստատեց ավելի քան մեկ տասնյակ դիտողություններն ու առաջարկները, որոնք արվել էին հետագա նիստերում քննարկման ենթակա հարցերի ցանկը լրացնելու վերաբերյալ: Դրանք ներառում են ամենատարբեր ոլորտներ` կրթական, առողջապահական, սոցիալական, մշակութային և այլն: Կանոնադրութամբ ամրագրվելիք գործառույթների մասին առաջարկները որոշվեց քննարկել հաջորդ հանդիպմանը, երբ խորհրդի բոլոր անդամները մանրամասն կծանոթանան ներկայացված դիտողություններին և առաջարկներին ու կունենան իրենց հստակ դիրքորոշումը: Վարչապետի առաջարկով խորհուրդն այսօրվա նիստում ձևավորեց նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է նիստից նիստ ընկած ժամանակահատվածում ակտիվ աշխատեն` կատարելով խորհրդի հանձնարարականները: Ըստ այդմ, ստեղծվեց 4 աշխատանքային խումբ` մշակութային, կրթության, սոցիալական-առողջապահական, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ