Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 մարտի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ:

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ տարածքում 2004թ. գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքների վերացման անհետաձգելի միջոցառումների մասին: Այդ նպատակով, վնասված և անհետաձգելի միջամտություն պահանջող օբյեկտների վերականգնման և բնականոն գործունեության ապահովման համար, 2004թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 200 մլն դրամ, որից 90 մլն-ը՝ սերմերի ձեռքբերման և 110 մլն-ը՝ 7 հեղեղատարների մաքրման համար: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 57 մլն դրամ, որից 38 մլն-ը՝ Դիլիջանի խմելու ջրի մաքրման կայանի վերականգնման, 12 մլն-ը Հրազդանի և 7 մլն-ը Աշտարակի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերականգնման համար: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացվել է 5 մլն դրամ՝ վառելիք ձեռք բերելու համար, Վայոց Ձորի մարզպետարանին 7 մլն դրամ՝ դպրոցական 5 շենքի տանիքի և 2 կամրջի վերանորոգման համար: Արագածոտնի մարզպետարանին պահուստային ֆոնդից հատկացվել է 58 մլն դրամ, որից 50 մլն-ը՝ վթարի հետևանքով անօթևան մնացած 24 ընտանիքի համար տների գնման, 3 մլն դրամ՝ դպրոցական 3 շենքի տանիքի վերանորոգման, 5 մլն դրամ ՝ վառելիք ձեռք բերելու համար, Սյունիքի մարզպետարանին 11 մլն դրամ՝ դպրոցական 11 շենքի տանիքի և պատուհանների վերանորոգման համար, Արմավիրի մարզպետարանին 3 մլն դրամ՝ վթարված 3 տների անօթևան ընտանիքների տների գնման համար, Տավուշի մարզպետարանին՝ 71 մլն դրամ, որից 40 մլն դրամը՝ դպրոցական 38 շենքերի վերանորոգման, 22 մլն դրամը բնակելի տների տանիքների վերանորոգման, 9 մլն դրամ՝ հրդեհված 3 տների ընտանիքների բնակարանի գնման համար, Կոտայքի մարզպետարանին՝ 12 մլն դրամ, ճանապարհների վերանորոգման համար, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 15 մլն դրամ՝ որից 12 մլն դրամ վթարված 5 տների անօթևան ընտանիքների համար տների գնման, 3 մլն դրամ դպրոցական 3 շենքի տանիքի վերանորոգման համար, Լոռու մարզպետարանին 20 մլն դրամ, որից 11 մլն դրամ՝ դպրոցական 18 շենքի տանիքի և պատուհանների վերանորոգման համար, 9 մլն դրամ՝ վթարված տների անօթևան 3 ընտանիքի տների գնման համար, Արարատի մարզպետարանին՝ 30 մլն դրամ, որից 27 մլն դրամ Սիս գյուղի վթարված 9 տների անօթևան ընտանիքների տների գնման, 3 մլն դրամ՝ Սիփանիկ գյուղի վթարված տնակներից բնակիչների վերաբնակեցման համար, Շիրակի մարզպետարանին հատկացվել է 6 մլն դրամ՝ դպրոցական 6 շենքի տանիքի և պատուհանների վերանորոգման համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Շիրակի մարզի մի շարք համայնքների բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով, կառավարությունը՝ իր պահուստային ֆոնդից, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 մլն դրամ՝ Գյումրի քաղաքի պետական տեխնիկական քոլեջի շենքի տանիքի վերանորոգման, Հայկաձորի գյուղական համայնքին՝ 1,8 մլն դրամ՝ խմելու ջրի ծախսերի փոխհատուցման և Ամասիայի գյուղական համայնքին՝ 3,4 մլն դրամ, համայնքի արվեստի դպրոցի աշխատավարձերի վճարման համար:

Գործադիրն իր պահուստային ֆոնդի հաշվին 181 մլն 127 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջուր օգտագործողների պարտքերի ճշգրտված գումարներից ավելի վճարված մասի՝ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից ձևակերպված կանխավճարների մարման նպատակով:

Կարևորելով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության նշանակությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում և ընկերության հետագա կայուն զարգացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով, գործադիրը ընդունել է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ ամերիկյան «Կոմսապ» ընկերության առաջարկությունը՝ ներդրումային ծրագիր իրագործելու պայմանով: Որոշումն ընդունվել է նկատի ունենալով նաև հանքարդյունաբերության ոլորտում այդ ընկերության ունեցած երկարամյա փորձը, ինչպես նաև նշված ոլորտում Հայաստանում գործող կազմակերպությունների հետ ընկերության հաջող համագործակցության փաստը:

Կառավարությունը որոշել է նաև ստեղծել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ:

Այսօրվա նիստում գործադիրը որոշումներ է ընդունել մի շարք օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ: Մասնավորապես որոշվել է «Այրարատ» կինոթատրոն» պետական ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Նարեկ» ՍՊԸ-ին՝ այն վերակազմակերպելով «Այրարատ» կինոթատրոն» ՓԲԸ-ի: Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը սահմանվել է 500 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածների պահանջը և հաշվի առնելով, որ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունը, կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, բնապահպանական պետական տեսչությունը համարվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, կառավարությունը որոշակի փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներում, որոնք վերաբերել են այդ ստորաբաժանումների կանոնադրությանն ու կառուցվածքին: Նիստում հաստատվել է նաև 2003թ. նոյեմբերի 25-ին Երևանում ստորագրված «ՀՀ բնապահպանության նախարարության և Տաջիկստանի հանրապետության բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: Գործադիրը քննարկել և հավանություն է տվել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որը նպատակ ունի կատարելագործել գործող օրենքը՝ հաշվի առնելով դրա կիրառման երկամյա փորձը, այդ ժամանակաշրջանում ի հայտ եկած հիմնախնդիրները:

Կառավարության անդամները առանձին որոշումներով համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Կանադայի կառավարության, ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև դիվանագիտական ու հյուպատոսական ծառայողների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի իրավունքի թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի, ինչպես նաև «ՀՀ և Ավստրալիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի, «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պարենային արտադրության աճ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված ճապոնական դրամաշնորհ-համաձայնագրի կնքման առաջարկություններին:

Կառավարությունը հաստատել է 2003թ. նոյեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրված «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ռումինիայի գյուտերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ քաղաքաշինության նախարարության և Տաջիկստանի Հանրապետության շինարարության և ճարտարապետության պետական կոմիտեի միջև շինարարական գործունեության իրականացման համար տրված լիցենզիաների փոխադարձաբար ճանաչման կարգի մասին», «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագրերը:

Նիստում կառավարությունը որոշել է թույլատրել պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող 12.500քմ. ընդհանուր մակերեսով շենքը ուղղակի վաճառքի եղանակով օտարել «Երևաննախագիծ» ՊՓԲԸ-ին՝ գույքի վաճառքի գինը սահմանելով 500մլն դրամ:

Հավանության է արժանացել նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է Հայաստանում արժութային գործարքների կնքման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև ՀՀ-ում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

Կառավարությունը որոշել է «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի 10 000դրամ անվանական արժեքով, կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող 2880 հատ սովորական բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Կովկասյան Կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին: Մասնավորեցվող պետական սեփականություն հանդիսացող

բաժնետոմսերի գինը սահմանվել է 100.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նիստում հավանություն է տրվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կարգավորում է փրկարար ուժերի ստեղծման և գործունեության հիմքերն ու կարգը, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին մասնակցող փրկարարների ու քաղաքացիների իրավունքները, պարտականությունների սոցիալական երաշխիքները և նյութական ապահովության հիմքերը:

Առանձին որոշումներով գործադիրը հաստատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու, Կոտայքի մարզի Սոլակի, Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել է կազմակերպության կանոնադրությունը, ըստ որի վերջինիս գործունեության առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը և դրա շարունակականության ապահովումն է:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Խնածախի, Խնձորեսկի, Տեղի և մի շարք այլ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ