Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 մարտի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ: Քննարկվել են գարնանային հեղեղումների, ուժեղ քամիների պատճառած հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, տուժած բնակավայրերին և բնակիչներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը զեկուցել է, որ բնական աղետի առաջին իսկ օրերին հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են, տեղերում կազմակերպել և համակարգել անհրաժեշտ աշխատանքները, նախնական հաշվարկներ կատարել՝ պատճառված վնասի վերաբերյալ, ինչն այսօր առկա վիճակի մասին որոշակի պատկերացում է տալիս: Ընդգծվել է հատկապես Առողջապահության նախարարության հակահամաճարակային ծառայության, ջրտնտպետկոմի և իրավասու մյուս մարմինների համակարգված աշխատանքը, որի շնորհիվ այդ բարդ իրավիճակում հնարավոր եղավ խուսափել համաճարակից:

Նշելով, որ եղանակի արագ փոփոխության պատճառով նոր խնդիրներ են առաջացել, որոնք հրատապ լուծում են պահանջում, վարչապետը մինչ դրանց անցնելը, հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը՝ հաջորդ շաբաթ ներկայացնել այն տեղանքների ցանկը, որտեղ հեղեղումների մշտական և մեծ վտանգ կա ու յուրաքանչյուր տարի այս կամ այն չափով այն զգացնել է տալիս: Դրա հիման վրա, ըստ վարչապետի, կմշակվի առանձին ծրագիր, որն իր մեջ կներառի համալիր կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում նվազագույնի հասցնելու համար աղետի հետևանքները:

Վերադառնալով ստեղծված իրավիճակին, Անդրանիկ Մարգարյանը առաջնահերթ լուծման խնդիր է համարել վնասված կենսապահովման օբյեկտների՝ դպրոցներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրագծեր, ինչպես նաև քանդված տների ու դրանց հետևանքով անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծումն ու զգալիորեն վնասված տանիքների վերականգնումը: Եղած հնարավորությունները, ըստ վարչապետի, առաջին հերթին կուղղվեն այդ նպատակին, որից հետո իրավիճակի վերաբերյալ ամբողջական և ճշգրտված տվյալների քննարկման ժամանակ կդիտարկվեն ձեռնարկվելիք հետագա միջոցառումները:

Խորհրդակցության ընթացքում վարչապետը մարզպետներին ներկայացրել է կառավարության ունեցած հնարավորությունները, ըստ որի մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը կտրամադրի շուրջ 2000 հեկտարի համար ցորենի, գարու, կարտոֆիլի սերմացու ձեռքբերելու գումար: Ըստ հաշվարկի այն կկազմի 90 մլն դրամ, ինչպես նաև կփոխհատուցի պարարտանյութի շուկայական ներկայիս գնի տարբերությունը՝ մոտ 60 մլն դրամի չափով, որը հնարավորություն կտա 15 հազար տոննա (անցյալ տարվա համեմատ կրկնակի ավելի) պարարտանյութ տրամադրել գյուղացիությանը զգալիորեն ցածր՝ 3700 դրամով: Նշվել է նաև, որ 22 տոննա բուժանյութ կա, որը կուղղվի մոտ 170-180 հազար հեկտարի վրա վնասատուների դեմ պայքարին: Վարչապետի հարցմանն ի պատասխան, գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կստացվեն չինական օգնության տրակտորները, ամռանը սպասվում է գյուղտեխնիկայի օգնություն Հնդկաստանից, իսկ նոյեմբերին ճապոնական կողմը կտրամադրի 25 կոմբայն:

Խորհրդակցության ընթացքում մարզպետները ներկայացրել են իրենց մարզերում նախնական հաշվարկներով առաջնահերթ, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Իրենց ղեկավարած բնագավառներում իրավիճակի պատճառով առաջացած խնդիրները, առաջիկա անելիքներն են ներկայացրել նաև Առողջապահության, Տրանպորտի և կապի, Քաղաքաշինության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, Արտակարգ իրավիճակների վարչության պետը, «Հայռուսգազարդի» գործադիր տնօրենը: Դրանց հետ կապված ևս որոշակի հանձնարարականներ են տրվել: Վաղը կառավարության նիստում կներկայացվի որոշման նախագիծ, որը կամրագրի աղետի հետևանքների վերացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը և հատկացվելիք միջոցները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ