Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 մայիսի 2013

Կառավարությունում քննարկվել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության հարցը



Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է հանրապետությունում կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը:
Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս են կրել խաղողի այգիները, որոշ չափով պտղատու այգիները: Սերգո Կարապետյանի խոսքով՝ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներին պատճառված վնասը հնարավոր է վերականգնել՝ իրականացնելով կրկնակի ցանքս: Այդ նպատակով գույքագրվել են հանրապետությունում եղած սերմնատեսակները, սածիլները, որոնք կտրամադրվեն գյուղացիներին, իսկ սերմացուի մի մասը հնարավոր է ներկրվի արտերկրից:
Գյուղացիներն ամբողջությամբ կապահովվեն նաև պարարտանյութով և դիզվառելիքով:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:
 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ