Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 մայիսի 2013

Վարչապետը շարունակում է ստանալ շնորհավորական ուղերձներ



Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տարբեր պետությունների վարչապետերից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Բելառուսի Հանրապետության վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ նշում Ձեր զգալի ներդրումը՝ հայ-բելառուսական քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտների համագործակցության զարգացման գործում: Համոզված եմ, որ Ձեր անմիջական աջակցության շնորհիվ մեր երկրների միջև երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական պաշտոնում»:
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Տիգրան Սուրենի, Ուկրաինայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ մեր երկրների միջև վստահության և փոխըմբռնման վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու խորանալ՝ ի շահ հայ և ուկրաինացի ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բազմաբնույթ պետական գործունեության մեջ»:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր շնորհավորական ուղերձում նշել է. «Ձերդ գերազանցություն, թույլ տվեք իմ և Վրաստանի կառավարության անունից շնորհավորել Ձեզ՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ցանկանալ հաջողություններ Ձեր թիմի հետ պատասխանատու պետական գործունեության մեջ: Համոզված եմ, որ Դուք ջանք չեք խնայի Հայաստանի և Վրաստանի միջև առկա ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված կապերն ամրապնդելու համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և հույս հայտնել, որ Ձեր գործունեությունը կնպաստի մեր պետությունների և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի ուղերձում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀԱՊԿ-ի և Հայաստանի Հանրապետության գործնական և արդյունավետ համա-գործակցությունը: Հայաստանն ակտիվ և կառուցողական դերակատարում ունի մեր կազմակերպության զարգացման և ամրապնդման, ինչպես նաև միջազգային ասպարեզում նրա շահերն առաջ մղելու գործում: Համոզված եմ, որ մեր հետագա համագործակցությունը կշարունակի բարեհաջող զարգանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների և դաշնակցային պետությունների հավաքական անվտանգության: Ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Տիգրան Սուրենի, մեծ հաջողություններ Ձեր բարձր պաշտոնում, առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ