չորեքշաբթի, 3 մարտի 2004
ՀՀ Կառավարության անդամների հերթական այցը մարզեր նախատեսվում է մարտի 5-ին. Քաղաքաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի և կապի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներն ու կառավարությանն առընթեր ջրային ջրային տնտեսության և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների նախագահները այդ օրը կայցել Արագածոտնի մարզ, հանդիպումներ կունենան Ծաղկահովիտի, Արագածի, Օհանավանի, Կաթնաղբյուրի բնակչության հետ՝ այցի ավարտին մասնակցելով նաև մարզխորհրդի նիստին: