Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հունիսի 2000

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: ՈՒղերձում նշված է. « Մեծ է Ձեր ավանդը հայ երաժշտական արվեստի զարգացման գործում: Ձեր բազմաժանր ստեղծագործությամբ և հատկապես հայաշունչ երգերով Դուք արժանացել եք ժողովրդի բարձր գնահատանքին ու ջերմ սիրուն:

Իբրև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ՝ Դուք նպաստում եք ինչպես հայկական երաժշտության դասական ավանդների պահպանմանը, այնպես էլ ժամանակակից պրոֆեսիոնալ արվեստի կայացմանը:

Մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին ժամանակներում Դուք հավատարիմ եք մնացել մշակութային գործչի, արվեստագետի Ձեր կոչմանը:

Ժողովրդի շահերի պաշտպանության, բազմադարյա հայ մշակույթի հիմնախնդիրների լուծման գործին է նվիրված նաև Ազգային ժողովի պատգամավորի Ձեր գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում, ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր մշակույթի, մեր երկրի ու ժողովրդի»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ