Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 ապրիլի 2013

Տիգրան Սարգսյանն ընդունել է Միրոսլավ Լայչակին




Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Սլովակիայի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ձեր այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մենք դրանում շահագրգռված ենք: Համոզված ենք, որ առկա է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, առաջին հերթին տնտեսական ոլորտում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միրոսլավ Լայչակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական համագործակցությունը և նշել, որ այն լավ հիմք կարող է հանդիսանալ տնտեսական ոլորտում կապերի զարգացման համար: Սլովակիայի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել այս օրերին Երևանում անցկացվող հայ-սլովակյան բիզնես ֆորումի արդյունքներից, ինչը, նրա կարծիքով, մեծապես կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության մակարդակի զգալի բարձրացմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են դեղագործության, ոսկեգործության բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներին սլովակյան ընկերությունների հնարավոր մասնակցությանն առնչվող հարցեր:
«Մենք հետևում ենք Ձեր երկրի առաջընթացին, ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ հատկապես եվրաինտեգրման ճանապարհին զգալի արդյունքների հասնելու համար: Տեսնում ենք, որ Հայաստանը նպատակային և հետևողական կերպով զարգացնում է իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ առանց որևէ խնդիրների: Ուրախ եմ, որ Ձեր երկիրն Արևելյան գործընկերության ծրագրի հաջող մասնակիցներից մեկն է, ինչը կհաստատվի նաև տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովում»,- ասել է Սլովակիայի ԱԳ նախարարը:
Վերջինս իր երկրի օժանդակությունն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հաջող իրականացման և եվրոինտեգրման գործընթացում:
Հանդիպման ընթացքում Միրոսլավ Լայչակը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Սլովակիայի վարչապետի ջերմ ողջույնները, ինչպես նաև Սլովակիա այցելելու հրավերը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ