Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հանրահայտ ABB ընկերության պատվիրակությանը՝ առաջին փոխնախագահ Բրունո Բերգրենի գլխավորությամբ:

Շնորհավորելով ABB-ին Հայաստանում ներկայացուցչության բացման և «Էլեկտրաէներգիայի տեղափոխության վերակառուցում» վարկային ծրագրի գլխավոր կապալառուի մրցույթում հաղթող ճանաչվելու կապակցությամբ, վարչապետը գոհունակություն հայտնեց, որ ընկերությունը հետաքրքրված է ՀՀ-ում ընթացող տնտեսական գործընթացներով, պատրաստ՝ համագործակցելու տարբեր ոլորտներում: Նրա խոսքերով, փոխգործակցությունն ունի որոշակի հիմք, առկա է երկկողմ շահագրգռվածություն, ինչը երաշխիք է, որ իրականացվելիք ծրագրերը կլինեն երկարաժամկետ:

Բրունո Բերգրենը հավաստիացրեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն բացում է լուրջ մտադրություններով և պատրաստվում է գործունեություն ծավալել տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ էներգետիկայի, հեռահաղորդակցության, արդյունաբերության ոլորտներում: ABB-ին շեշտը դնելու է այնպիսի ծրագրերի իրականացման վրա, որոնցում կներգրավվեն տեղի մասնագետները, ինժիներատեխնիկական անձնակազմը: Այն պատրաստ է դառնալու հայաստանյան ձեռնարկությունների գործընկերը:

ABB-ին իր ներկայացուցչություններն ունի աշխարհի շատ երկրներում և, Բրունո Բերգների խոսքերով, կարող է իր նպաստը բերել միջազգային շուկային ՀՀ տնտեսության ինտեգրացման խնդրում: Նա հատկապես հեռանկարային համարեց տարածաշրջանային էներգետիկ համագործակցությունը, որտեղ Հայաստանը էական դերակատարություն կարող է ունենալ: Ընկերության առաջին փոխնախագահը, այս առումով, կարևորեց հանրապետության բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման անհրաժեշտությունը՝ նշելով, որ աշխարհում առկա է էներգետիկ համակարգի մասնավորեցման միտում:

Հանդիպաման մասնակիցները հույս հայտնեցին, որ Հայաստանում ABB-ի ներկայացուցչության բացումը հնարավորություն կտա քննարկել և իրականացնել համատեղ շատ ծրագրեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ