Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 ապրիլի 2013

Վարչապետն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաև նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:
«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Մենք ողջունում ենք երկու գործակալությունների միջև ստորագրվելիք համագործակցության հուշագիրը և հայտնում մեր աջակցությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաև բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն ու ծրագրերը:
Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում ևս առաջ կշարժվեն՝ նաև լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:
Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար, և Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ