Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հանրապետության ազգային փոքրամասնությունների միությունների համակարգող խորհրդի անդամներին:

Ընդգծելով, որ իրենց համայնքներում առկա սոցիալական խնդիրները նման են հանրապետության ամբողջ բնակչության այսօրվա հիմնահարցերին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նշեցին նաև այն առանձնահատուկ դժվարությունները, որոնց հանդիպում են: Տարբեր համայնքներին հուզող խնդիրները գրեթե նույնն են` լեզվի ուսուցման, կադրերի վերապատրաստման, թերթերի հրատարակման, դպրոցների կառուցման և վերանորոգման, շենքային պայմանների, տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորման և այլն: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նշեց, որ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերը միշտ էլ եղել են ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Վարչապետը տեղեկացրեց, որ արդեն քննարկվում է համակարգող խորհրդին այնպիսի շենքի տրամադրման հարցը, որտեղ կտեղակայվեն ոչ միայն խորհուրդը, այլև տարբեր ազգային մշակութային միությունները:

Այս տարի առաջին անգամ պետական բյուջեով նախատեսված է 10 մլն դրամ հատկացնել ՀՀ ազգային փոքրամասնություններին: Վարչապետը հավաստիացրեց, որ խորհրդի կողմից բանկային հաշիվ բացելուց անմիջապես հետո նշված գումարը կտրամադրվի:

Անդրանիկ Մարգարյանն առաջարկեց համախմբել տարբեր համայնքներում եղած համանման խնդիրները, համապատասխան գերատսչությունների հետ քննարկելու համար:

Շնորհակալություն հայտնելով կառավարությանը ցուցաբերած ուշադրության համար` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն բերելու իրենց երկրորդ հայրենիքը դարձած Հայաստանի շենացմանը: Եզդիների համանյքի ներկայացուցիչ Հասան Թամոյանի խոսքերով, Հայաստանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ կարող է օրինակ լինել շատ երկրների համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ