Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որը նվիրված էր հանրապետության երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքների ամփոփմանն ու պետական՝ առանձին նախարարությունների, և հասարակական կազմակերպությունների, մշակած 2001թ. ծրագրերի քննարկմանը: Մի քանի տասնյակ միջոցառումներ ընդգրկող այդ ծրագրերը ներառում են պետական կառավարման համակարգի, իրավական, հոգևոր-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտակրթական, պաշտպանության, երիտասարդական համագործակցության, տեղեկատվական և այլ ոլորտներում երիտասարդությանը հուզող խնդիրների ցանկը: Նշելով ծրագրերի մի շարք կետերի ընդհանուր բնույթը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկապես կարևորեց միջոցառումների հստակ ժամանակացույցի կազմումը՝ ըստ որոշակի ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կատարման պատասխանատուների: Վարչապետը ընդգծեց նաև ծրագրերի կազմման ու կատարման հրապարակայնության անհրաժեշտությունը, որի նպատակը երիտասարդության հիմնախնդիրների լուծումը հասարակության կողմից առավելագույնս վերահսկելի դարձնելն է: Ծրագրերի կազմման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը համարվեց բավարար: Քննարկման ընթացքում արված դիտողությունները և առաջարկությունները հաշվի առնելով՝ լրամշակված ծրագրերը մեկամսյա ժամկետում կներկայացվեն խորհրդի քննարկմանն ու հաստատմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ