Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 24 հունիսի 2000

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագրի մշակումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության աշխատանքային օրակարգում:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ պարբերաբար տեղի ունեցող խորհրդակցություններում իրականացվելիք միջոցառումները քննարկվում են ըստ առանձին ոլորտների, նշվում են ֆինանսավորման աղբյուրները, կատարման ժամկետները:

Վարչապետի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին կրթության, առողջապահության, կապի և հաղորդակցության բնագավառներում իրականացվելիք միջոցառումները:

Տարածաշրջանում կրթության ոլորտում եղած հիմնախնդիրներից են դպրոցական շենքերի կառուցումն ու վերանորոգումը, մանկավարժական կադրերով, դպրոցական գույքով ապահովումը: Քննարկումների արդյունքում ծրագրի մեջ ներառվեցին Նյուվադի և Լեհվազ համայնքների դպրոցական շենքերի կառուցումը, ինչպես նաև Ագարակի Ե.Չարենցի անվան և Մեղրու թիվ 1 դպրոցների կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ֆինանսավորումը կկատարվի պետբյուջեի և միջազգային աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:

Ծրագրով նախատեսվում է տարածաշրջանի գյուղերում բուժկետերի և ամբուլատորիաների կառուցում, Ագարակ և Մեղրի քաղաքների հիվանդանոցների և պոլիկլինիկայի վերանորոգում, բուժսարքավորումներով հագեցում: Շտապ օգնության մեքենաներ կտրամադրվեն Ագարակի և Մեղրու համապատասխան ծառայություններին, պոլիկլինիկային: Որոշակի կարգ կկիրառվի տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու համար: Կապահովվի նաև բժշկական և մանկավարժական կադրերի պահանջարկը:

Արդեն այս տարի կսկսվեն Շվանիձոր-Նյուվադի համայնքների, Մեղրի-Շվանիձոր ավտոմոբիլային ճանապարհների բարեկարգման նախագծային աշխատանքները: Նախատեսվում է Մեղրու հեռախոսահանգույցի վերակառուցում, ինչը թույլ կտա տարածաշրջանն ապահովել որակյալ հեռախոսակապով: Լուծելի է նաև տարածաշրջանում Հայաստանի ազգային հեռուստատեսության ծրագրերի ընդունման հարցը:

Միջոցառումների ծրագրում չեն ընդգրկվում այն հիմնախնդիրները, որոնց լուծման հնարավորությունները դեռ ուսումնասիրման փուլում են: Վարչապետի խոսքերով, ծրագիրը պետք է լինի ոչ թե բարի ցանկություններով ուռճացված, այլ` իրականանալի, կատարման առումով հիմնավորված:

Հունվար 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ