Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 փետրվարի 2013

«Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացել է ՀՀ ԱԳ նախարարության թիմը



Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ պաշտպանության նախարարության թիմի նկատմամբ:
Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ առողջապահության թիմը:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած ԱԳ նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը:
Շնորհավորելով մրցաշարի հաղթողներին և մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այս խաղն ունի մեծ խորհուրդ՝ այն է, որ գործադիր իշխանության ներսում մրցակցությունը պետք է լինի ինտելեկտուալ: Կարևոր է, որպեսզի մեր նախարարությունների աշխատակիցներն ինտելեկտուալ մրցակցային դաշտում լավագույնը լինելու շարժառիթ ունեն: Ուրախ եմ, որ տարեցտարի այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը և մրցաշարի մասնակիցների թիվն ավելանում է, ինչը նշանակում է, որ մենք կարողանում ենք ինտելեկտուալ դաշտում մրցակցային մթնոլորտ ստեղծել, որտեղ, համոզված եմ, հաղթող է լինելու կառավարման համակարգը և մեր պետությունը»:
Անդրադառնալով եզրափակիչի մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության թիմին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ այն այս տարի լուրջ հաջողություն է արձանագրել: «Դա ուրախալի է, որովհետև հենց ՊՆ-ում պետք է ձևավորվի նոր ինտելեկտուալ զանգվածը և մեր հայրենասեր, հասարակությունն առաջ տանող էլիտան: Այսօր կարող ենք արձանագրել, որ ՊՆ-ն էապես հզորացնում է մեր բանակի ինտելեկտուալ հատվածը: Համոզված եմ, որ դա ապագայում մեզ լրջագույն հաջողություն է ապահովելու»,- նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Արտաքին գործերի նախարարությունն այսօրվա հաղթանակով ապացուցել է, որ այսուհետ ևս կարող ենք հանգիստ լինել դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այն մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա»- հասարակական կազմակերպությունները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում:
Մրցաշարին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության առընթեր մարմինների 27 թիմեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ