Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և հաղորդակցության նախարար Հոջջաթի Նաջաֆաբադին և նրան ուղեկցող անձանց:

Նշելով, որ երկու ռազմավարական գործընկեր երկրների տնտեսական կապերն ունեն որոշակի ավանդույթներ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց ընթացիկ ծրագրերի հաջող ընթացքի ապահովումն ու նոր նախագծերի իրականացումը: Մասնավորապես Հայաստան-Իրան տրանսպորտային համագործակցությունը վարչապետը համարեց երկկողմ գործակցության առանցքային ուղղություններից մեկը: ԻՀՀ-ն Հայաստանի համար ապահովում է ելք դեպի Մերձավոր Արևելք, իսկ Իրանը ՀՀ-ի միջոցով հնարավորության ունի դուրս գալու դեպի Ռուսաստան, Արևելյան Եվրոպա: Հաղորդակցության ոլորտում փոխադարձ շահն այսօր թելադրում է ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ գործակցություն: Հոջջաթի Նաջուֆաբադը պատահական չհամարեց այն փաստը, որ Հայաստան է ժամանել Վրաստանից՝ ցամաքային ճանապարհով: Նրա խոսքերով, Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ գործակցությանը զուգահեռ հարկ է աշխատանքներ տանել նաև Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա համագործակցության ուղղությամբ, ինչը հնարավորության կտա տարածաշրջանում ստեղծել տարանցիկ հաղորդակցության մրցունակ ցանց: Վերջինիս կայացման համար կարևորվեց նաև գործարարության համար նպաստավոր դաշտի ստեղծումը, մաքսային ծառայությունների, վարչական այլ մարմինների աշխատանքների կատարելագործումը, ճանապարհների բարեկարգումը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը ոչ միայն հայ-իրանական, այլ— տարածաշրջանային համագործակցության առումով մեծապես կար—որում է Մեղրիի տարածաշրջանի դերը, որն այսօր երկու երկրները կապող միակ տրանսպորտային ուղին է: Կառավարությունում շարունակվում են Մեղրու զարգացմանը վերաբերող ծրագրի քննարկումները — առաջիկայում կհաստատվի տարողունակ փաթեթ, որի մի շարք ծրագրերում ակնկալվում է նա— իրանական կողմի մասնակցությունը:

Հավաստիացնելով, որ իր եկրում մեծապես կարևորում են ՀՀ-ի հետ կապերը, Հոջջաթի Նաջաֆաբադը մասնավորապես նշեց, որ շահագրգռված են Մեղրիի-Քաջարան թունելի շինարարությամբ: Նա վստահեցրեց, որ ֆինանսական միջոցների հայթայթման դեպքում անմիջապես կմասնակցեն թունելի շինարարության աշխատանքներին: Իրանական կողմը շահագրգռված է նաև Հայաստանի ճանապարհները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու խնդրով:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին հայ-իրանական համատեղ հանձնաժողովի աշխատանքների առավել ակտիվացումը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ