Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ հրավիրված խորհրդակցությունում քննարկվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կար—որելով այս օրենքը, վարչապետը նշեց, որ այն նախևառաջ պետք է դիտարկել որպես տնտեսավարող սուբյեկտների գործունեության հեշտացմանը, հակակոռուպցիոն աշխատանքներին, անձանց իրավունքների պաշտպանությանը, պետության անվտանգության ապահովմանն ուղղված փաստաթուղթ: Այս ամենը բխում է կառավարության գործունեության և «Միասնություն» դաշինքի ծրագրերից: Կառավարությունը նպատակ է դրել պարզեցնել, թափանցիկ դարձնել լիցենզավորման ընթացակարգը, կրճատել տրման ժամկետները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները: Նախագծով սահմանվում է լիցենզավորման երեք տեսակ` չվերահսկվող, պարզ և բարդ ընթացակարգերով: Չվերահսկվող լիցենզավորման համար տրված է եռօրյա, բարդ ընթացակարգին` մեկամսյա ժամկետ: Լիցենզավորման ենթակա գործունեության պահանջների խախատման համար նախատեսվում են պատասխանատվության միասնական չափանիշներ և տեսակներ: Օրինազանցությունների դեպքում սահմանվում են գործունեության կասեցման և դատական կարգով լիցենզիայից զրկելու կարգերը:

Խորհրդակցությունում նպատակահարմար գտնվեց մինչև կառավարության քննարկմանը ներկայացնելը նախագիծը լրամշակել` հաշվի առնելով նախարարությունների նոր առաջարկները: Վարչապետը խորհրակցության մասնակիցներին կոչ արեց առաջարկները ներկայացնելիս առաջնորդվել ոչ թե նեղ գերատեսչական շահերով, այլ այն խնդիրներով, որ օրենքը կոչված է լուծել:

Նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվեց ներկայացնել այն օրենսդրական փաստաթղթերը, որոնք կպահանջվեն «Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի» ընդունումից հետո, դրանց հաստատման ժամանակացույցը, ինչպես նաև առաջնային ընդունվելիք նորմատիվային փաստաթղթերի ցուցակը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ