Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 փետրվարի 2013

Առաջին անգամ ֆինանսական միջոցներ են հատկացվում արդյունաբերությանը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


Կձևավորվեն տնտեսական աճը խթանող նոր ոլորտներ

Հիմք ընդունելով «ՀՀ 2013 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքը և արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է այդ միջոցառումների 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը։ ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի ձևավորումը։ Միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվել է 545 մլն դրամ, որից մոտ 328 միլիոնը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում այդ ապրանքների առաջմղման և ներկայացման, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների։ Ավելի քան 30 մլն դրամ կուղղվի հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի զարգացման միջոցառումներին, այն է` ինովացիոն համակարգի ձևավորմանը, 105 միլիոնից ավելի դրամ` արդյունաբերության զարգացման աջակցության ծրագրերի կառավարմանը և համակարգմանը։ Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել արդյունաբերության զարգացման հիմնադրամի 2013 թ. աշխատանքը, անդրազգային ընկերություններին ազատ գոտու հնարավորությունների ներկայացմամբ արտերկրում գումարել երեք շնորհանդես, 20 անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչների նույն նպատակով հրավիրել Հայաստան և այլն։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։ ԱՖԱԿ-ի ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը։ Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումն է։ Նորաստեղծ կազմակերպությունն արտահանողին կամ նրան ֆինանսավորող բանկը կապահովագրի վարկառուի /փոխառուի/ գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար կստեղծի ապահովման նոր միջոցներ, կիջեցնի արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և կընդլայնի ծածկույթը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարելով մամուլի միջոցով հանրությանը տեղեկացնել ընդունված որոշումների մանրամասներին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է. «Առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետությունը պետական բյուջեից ֆինանսական միջոցներ է հատկացնելու արդյունաբերությունը խթանելու համար։
Օգտվելով առիթից ցանկանում եմ անել հետևյալ հայտարարությունը, որը ես արել եմ ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական և արտահանման ծավալները։ Բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հայտ կներկայացնեն, կստանան պետական օժանդակություն այն գործիքակազմով, որ այսօր պարոն Դավթյանը ներկայացրեց ձեր դատին։ Այսինքն, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նկարագրված են այս փաստաթղթում և ավելին՝ կարող ենք տրամադրել նաև լրացուցիչ օժանդակություն, որը դուրս կգա այս 545 մլն դրամի շրջանակից, բայց եթե մենք վստահ լինենք, որ մեր ձեռնարկություններն էապես ավելացնելու են արտահանման ծավալը։ Այնպես որ, ցանկացած ձեռնարկություն, որն այդ կարողությունն ունի, կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն»։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է «Սմարտ-տեխ» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքի` էլեկտրոնային ստորագրության գեներացման, կոդավորման և կարդացման սարքի նկատմամբ կիրառած «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2016 թ. հունվարի 20-ը։ Դրա շնորհիվ կապահովվի ոստիկանության կողմից կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման բնականոն գործունեությունը։


Կատարելագործվում է ընտանեկան նպաստի համակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։ Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն։
Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով փոփոխություններ, կառավարությունը սահմանել է, որ լսողության խնդիր ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրումը կիրականացվի ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի, այլև պետական հավաստագրի միջոցով։ Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` պարզեցնելով դեղերի գրանցման համակարգը և չխոչընդոտելով դեղերի ֆիզիկական մատչելիությունը։
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությունը` կառավարությունը Երևանի Շիրակի 2ա և Մոլդովական 70/2 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած չորս բնակչի սեփականաշնորհել է նրանց զբաղեցրած բնակելի տարածքները։
Կառավարությունը սահմանել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված 65.5 մլն դրամ նախահաշվային արժեքով ծառայությունը ձեռք է բերում բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու։ Խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմանը, ընտրական անհրաժեշտ փաստաթղթերի, քվեաթերթիկների տպագրությանը, դրոշմակնքման հատուկ թանաքանյութի ներկրմանը։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված աշխատանքն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված են խիստ որոշակի ժամկետներ։


Կենսագործվում է «Առողջապահական համակարգի հզորացում» ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի հզորացում», ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները և նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկերը,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» և «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները,
- ՀՀ արդարադատության նախարարության «Գործադիր իշխանության, պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց ստուգաթերթերը,
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2012-2013 թթ. ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի կարողության զարգացման ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2013 թ. նախահաշիվը։
Գործադիրը սահմանել է հայատառ գրադարանային հավաքածուի թվանշանային տարբերակի (թվանշանային գրադարանի) կազմակերպման և համակարգման կարգը, որի կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել քաղաքացիների տեղեկույթից օգտվելու իրավունքը։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անհատական ծանուցման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ։ Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2013 թ. մայիսի 5-ին։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն առաջիկա երկուշաբթին` փետրվարի 18-ը, ՀՀ նախագահի ընտրության օրը, հայտարարվել է ոչ աշխատանքային օր։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ