Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունիսի 2000

Հունիսի 22-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը:

Հանձնաժողվի նիստում առանձնակի կարևորվեց դեռևս ծրագրերի մշակման փուլում դոնորների և ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: Այս առումով նշվեց, որ ներկայացված ծրագրերի վերաբերյալ նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանների եզրակացությունները հաճախ կրում են ձևական բնույթ, բավարար ուշադրություն չի դարձվում վերահսկման մեխանիզմներին:

Դրա արդյունքում ոչ միշտ են ծրագրերը նպատակաուղղվում առավել կարևոր ու հեռանկարային խնդիրների լուծմանը:

Դեռևս հստակ չէ բարեգործական ծրագրերի արդյունքների հաշվառումը բյուջետային գործընթացներում: Այդ կապակցությամբ, նիստում հաստատված յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և մարզպետարաններին տրվեցին հանձնարարականներ:

Հանձնաժողովը հաստատեց 2000 թվականի ընթացքում իրականացվող 10 բարեգործական ծրագիր:

ԱՄՆ-ի կառավարության կողմից իրականացվող ծրագրերի թվում են Հայաստանի 100 դպրոցներում ինտերնետային կապի ներդրման ծրագիրը և Վաշինգտոնի «Ուրբան ինստիտուտի» կողմից համայնքներում իրականացվող տեղական ինքնակառավարման և «Բնակարանների գնում» ծրագրերը:

Դպրոցաշինության բնագավառում հաստատվեց 3 ծրագիր՝ իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 136 դպրոցի վերանորոգման , ԱՄՆ-ի հայ համայնքի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Վանաձորի թիվ 1 դպրոցի ամրացման ու վերակառուցման և «Ագապե» բարեգործական կազմակերպության կողմից Սպիտակի թիվ 7 դպրոցի երկրորդ մասնաշենքի կառուցման և կահավորման ծրագրերը:

Առողջապահության բնագավառում հաստատված ծրագրերի թվում են «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի 2000-2003 թվականների ծրագրերը և Ջոն Հոփկինսի համալսարանի «Ընտանիքի առողջության պահպանման» ծրագիրը:

Հանձնաժողովի հավանությանն արժանացավ նաև Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կրթական-տեղեկատվական ծրագրերը՝ կապված գենդերային հավասարության խնդիրների հետ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ